Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

Տ.Ուրիխանյան. «ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԷԺԱՆԱԳԻՆ «PR ԱԿՑԻԱՅԻ» ՓՈՐՁԸ

Արխիվ 12-16

Տ. Ուրիխանյան. «ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԴ ԷԺԱՆԱԳԻՆ «PR ԱԿՑԻԱՅԻ» ՓՈՐՁԸ»

 

Երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները, մեղմ ասած, դժկամությամբ ընդունեցին ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը Բաղրամյան փողոցում, իսկ էլ ավելի վրդովվեցին` այնտեղ տեսնելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին: Սակայն, որոշ ժամանակ անց ցուցարարների կողքին մնացին միայն ընդդիմադիր պատգամավորները: Եվ մինչ որոշ ցուցարարներ պատգամավորների հետ փորձում էին պարզաբանել, թե ով ինչու է եկել եւ ո՞ւր էին մեկ օր առաջ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Ուրիխանյան, երբեւէ կմտածեի՞ք, որ մի օր ոստիկանության առաջ «պատ» եք կազմելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

- Նախ միանգամից ուզում եմ նշել, որ չափազանց բացասական եմ գնահատում ՀՀԿ փոխնախագահի կողմից իրականացված այդ էժանագին «PR ակցիայի» փորձը: Եվ դիտարկում եմ այն, պարզապես, ժողովրդի կողմից նախաձեռնված հանրահավաքի օրակարգը ցրելու ու շեղելու փորձ: Բարեբախտաբար, այն չհաջողվեց:

- Միգուցե սա իշխանության երկրորդ քա՞յլն էր, քանի որ նախագահականում հինգ հոգանոց պատվիրակությանը ընդունելու պատրաստակամությունը մերժվեց ցուցարարների կողմից:

- Անկեղծ ասած, չեմ պատրաստվում վերլուծել իշխանության գործողությունները, որովհետեւ խորապես կիսում եմ այն պահանջը, որը հնչեցվում է կոնկրետ այստեղ: Ինչ վերաբերում է այդ «PR  ակցիային»,  ուզում եմ հուսալ, որ նման բան էլ չի կրկնվի, որովհետեւ երկրորդ ու երրորդ անգամ առանց այն էլ արդարացիորեն վրդովված ու բորբոքված ժողովուրդը կարող է չդիմանալ նման պրովակացիաների:

- Որեւէ պայմանավորվածություն կա՞ ընդդիմության ներսում, թե մինչեւ երբ եք պատրաստվում մնալ ցուցարարների հետ:

- Պայմանավորվածությունը մեկն էր` գալ այստեղ եւ, ըստ իրավիճակի, փորձել ապահովել խաղաղություն եւ առանց բախումների հարաբերություն ցուցարարների եւ իրավապահների միջեւ: Այսինքն` մեր միակ առաքելությունը այստեղ բախումներ չթույլատրելն էր, տեսնենք, թե ինչ կստացվի:

- Կարծում եք` պատգամավորների ներկայությունը կստիպի՞ ոստիկանությանը գործի չդնել «սառը ցնցուղի» տարբերակը:

- Այդուհանդերձ ցանկացած պարագայում ուզում եմ հուսալ, որ իրավապահները շատ ավելի զգոն ու զգույշ կլինեն:

- Ի դեպ, առաջին օրերի համեմատ, ցույցը կամաց-կամաց փոխում է իր բովանդակությունը եւ ակնհայտ սադրիչներ են ավելանում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նկատի ունեք ՀՀԿ փոխնախագահի՞ն, ես արդեն հույս հայտնեցի, որ նման դրսեւորումներ չեն լինի:

- Ո՛չ, նկատի ունեմ արտասահմանցի «մայդանչիներ», որոնք հայտնվել են ցուցարարների շարքերում:

-Բացի ժողովրդի կողմից հնչեցվող էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված պահանջից, որեւէ այլ թեմա այս պահին առավել եւս շահարկող ու հատկապես արտերկրյա կոչերով հանդես եկող, բնականաբար, չի կարող ընդունելի լինել:

- Ի վերջո, չե՞ք կարծում, որ ուշացած էր ընդդիմության ներկայացուցիչների այստեղ լինելը, գուցե մեկ օր շուտ լինելով ցուցարարների կողքին` կհաջողվեր կանխել նրանց եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած բախումը:

- Նախեւառաջ այդ հարցի տակ եղած վրդովմունքը պետք է ուղղել իրավապահների ու իշխանությունների կողմը: Ընդհանրապես, ուշացած չէինք լինի եւ հիմա էլ այստեղ չէինք լինի, եթե հերթական անգամ ձեռք չբարձրացնեին ժողովրդի վրա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված