Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՄԵՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՇԱԲՈՅԱՆՆ  ԸՆԴԴԵՄ «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՄԵՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

 

Երեկ «Մարաթուկ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, բողոքելով ՏՄՊՊՀ-ի նախագահ Ա. Շաբոյանի` իրենց նկատմամբ կատարած հայտարարության դեմ: Մենք տեւական ժամանակ է, ինչ հետեւում ենք «Մարաթուկի» շուրջ ստեղծված իրավիճակին, ուստի այս անգամ էլ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

 

 

ՇԱԲՈՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ըստ մի շարք լրատվական կայքերի` ս.թ. հունիսի 22-ին Ծաղկաձորում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ «Մարաթուկ» ընկերությունն իբր մոլորեցնում է քաղաքացիներին` բուկլետներում ներառելով Կրետե կղզին, որը, ըստ Շաբոյանի, իրականությանը չի համապատասխանել:
«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլիոն (Կրետե)-Երեւան չվերթն իրականացնող «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին հայտարարությունը հիմնավորում է ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում` երեւի թե, ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:
Նախ` ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ լուրը Արտակ Շաբոյանը դարձրեց հույժ կարեւոր եւ հղեց բոլոր լրատվամիջոցներին այն դեպքում, երբ նույն օրը ՏՄՊՊՀ-ի կողմից հարուցվել էին բազմաքանակ վարույթներ, որոնցից եւ ոչ մեկի մասին հանրությանը չտեղեկացվեց: Մեկ օր շարունակ բոլոր լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նպատակ ուներ սպառողների մոտ ձեւավորել թյուր կարծիք` ընկերության գործելակերպի մասին: Բնականաբար, դա ունեցավ իր հետեւանքները սպառողների մոտ` անվստահության մթնոլորտ ստեղծելու առումով, մասնավորապես հեռախոսազանգերով փորձում էին ճշտել ընկերությունից, թե չվերթները կատարվելու են ըստ ժամանակացույցի՞, թե` ոչ: Ընկերությունը հավաստիացրեց իր գործընկերներին եւ սպառողներին, որ չվերթների ժամանակացույցից որեւէ շեղում չի լինելու, եւ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը շարունակելու է իր որդեգրած օրինական քաղաքականությունը:
Բացի այդ, ընկերությունը` որպես օրինապահ տնտեսվարող, ՏՄՊՊՀ-ին ներկայացրեց պահանջվող բոլոր նյութերը` փաստարկելով իր նկատմամբ հարուցված վարույթի անհիմն լինելը:
Սակայն Արտակ Շաբոյանը, չսպասելով ընկերության նկատմամբ հարուցված վարույթի վերջնավարտին, շտապեց եւս մեկ անգամ հրապարակավ հիշատակել «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության մասին` հայտարարելով, թե իբր ընկերությունը մոլորեցնում է քաղաքացիներին: Պետական պաշտոնյայի նման իմպերատիվ հայտարարությունը, առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի, հավաստում է այն փաստը, որ Շաբոյանն ունի կոնկրետ անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ` նպատակ ունենալով արատավորել ընկերության գործարար համբավը:
«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հետեւողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ ընդդեմ Արտակ Շաբոյանի` հայց է ներկայացնելու դատարան Մարաթուկ հոլդինգ ՍՊԸ»:
Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն «Մարաթուկ Հոլդինգի» դեմ հայցի քննարկման օրը թույլ չտվեց «Իրավունք» թերթին լուսաբանել նիստը` պատճառաբանելով, որ  գուցե լինեն ընկերությանն առնչվող  այնպիսի տվյալներ, որոնք չպետք է հանրայնացնել: Մինչդեռ «Մարաթուկն» ամենեւին էլ դեմ չէր ընկերությանն առնչվող ցանկացած տեղեկատվության հրապարակայնացմանը: Հարց է ծագում` ինչն Էր ցանկանում թաքցնել հանրությունից ՏՄՊՊՀ-ն:
Ս. ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված