Զարմացած
Արխիվ 12-16
Հարազատ կուսակցությունն անխոսնակ թողած եւ եվրոպաներում հարմարավետ եւ հաճելի ուսման մեկնած թեեւ երիտասարդ, բայց վաղուց արդեն ուսանողական տարիքից դուրս եկած «Ժառանգության» խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հանկարծ որոշեց կոչով դիմել բոլորին, ովքեր կարդում են իր ֆեյսբուքյան էջը. «Սիրտս ճաքումա, որ Հայաստանից ահագին հեռու եմ, ու տրաքումա ավելին, որ բնակչության մեծ մասը լրիվ ուրիշ աշխարհում է ապրում... ժողովուրդ, միացեք բոլորիս համար կռիվ տվողներին, իրանք միայն իրանց տան համար չեն պայքարում, իրանք ցույց են տալիս, որ Հայաստանը գոմ չի, որ ով ոնց ուզենա չոբանություն անի մեր նկատմամբ... Խնդրում եմ դուրս էկեք փափուկ տեղերից ու միացեք ժողովրդին, քանի որ ամեն մեկիդ ներկա գտնվելը բացառելու է բռնությունը ու հաղթանակ է բերելու»: Սա այն դեպքն է, երբ ժողովուրդը կասեր` ձայնը տաք տեղից է գալիս: Ախր, երիտասարդ գործիչը չի էլ պատկերացնում, թե զարմանալիորեն ինչքան կեղծ է հնչում իր կոչը: Հակառակ պարագայում այդ կոչը հրապարակելուն զուգահեռ նա արդեն Երեւանի տոմսը ձեռքին կշտապեր օդանավակայան, որպեսզի անպայման անձամբ անի այն, ինչի կոչն անում է ուրիշներին:
Բայց թեեւ բողոքի ակցիաների հետեւանքով չի բացառվում, որ կարող է փողոցներում լինի անցանկալի եւ անկախատեսելի ընթացք, այնուամենայնիվ, այս 2-3 օրվա անընդմեջ բողոքի ակցիաներում նկատվեց մի հանգամանք, որը չի կարող չուրախացնել: Ակցիաների մասնակից երիտասարդությունը բավականին լավ երգում է մեր ազգային երգերը եւ պարում ազգային պարերը, ուստի մնում է շնորհակալություն հայտնել ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻՆ` իր անդուլ ջանքերի, Կասկադում եւ դահլիճներում անցկացվող զանգվածային դասընթացների համար, որոնց շնորհիվ այդքան երիտասարդներ սովորեցին այն, ինչը ազգի ոգու անքակտելի մասն է: Կանցնի ժամանակ, այսօրվա պրոբլեմները մոռացության կմատնվեն, եւ այդ երիտասարդներից յուրաքանչյուրը իր ուղին կգտնի, միգուցե շատերը նաեւ իրենց պատկերացումները փոխեն, բայց մի բան կարելի է հաստատ ասել` Գագիկ Գինոսյանի սովորացրածը մնալու է:
Մինչ հանրության համակ ուշադրությունը էլեկտրաէներգիայի սակագնի եւ դրա շուրջ տեղի ունեցող բողոքի ակցիաների վրա է, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը խորհրդարանում ինքնամոռաց բոլորին համոզում էր, թե տեսեք Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը ջանքերը էսօր-էգուց կմիավորեն ու մեզ կուտեն: Դե, կարելի է պատկերացնել այդ խոսքից Բաքվում քանի-քանիսների սիրտը ջերմացավ, սակայն զարմանալի ճշգրտությամբ նրան հակահարված հասցրեց ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. «Պրոբլեմը մեր մեջ չի` անկախ նրանից` ՀՀԿ-ն է իշխանության, ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը: Պրոբլեմը մեր մեջ չի, պետք չի ամեն ինչը բարդել իշխանության վրա: Էդքան լավ անող էիք, 90-ականներին անեիք այդ ծրագրերը, չթողեիք, որ Թուրքիան շրջափակի Հայաստանը: 93-ին Թուրքիան շրջափակեց Հայաստանը: Բա էդքան տենց ազդեցիկ էիք, տարածաշրջանում տենց ուժեղ ազդեցություն ունեիք, չթողեիք, որ մինչեւ 97-98-ը այդ շրջափակումը լիներ»: Դե ինչ, դրան ավելացնելու ոչինչ չի մնում:
Մեզ հաճելիորեն զարմացրեց եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Պատասխանելով մի կայքի հարցերին, թե որպես պատգամավոր, ինչպես է մոտենում համասեռամոլների «իրավունքներին», տիկին Մուրադյանն առանց այլեւայլության ասաց. «Ես դա մարդու իրավունք չեմ ցանկանում դիտարկել»: Այստեղ պետք է արժանին մատուցել այդ դիրքորոշմանը` պատգամավորը առանց խոսքը կտուր գցելու, առանց սուր անկյունները տաշելու, առանց մեղմիկ ձեւակերպումներ փնտրելու, ասաց այն, ինչը մտածում են բոլոր նորմալ հայերը` որ սրանք ի՞նչ մարդ, որ դեռ մի բան էլ մարդու իրավունք ունենան:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk