ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆ. «ԿՏԱՎԻՆ ԵՄ ՀԱՆՁՆԵԼ 3,5 ՏԱՐԻՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾԸ»
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆ. «ԿՏԱՎԻՆ ԵՄ ՀԱՆՁՆԵԼ 3,5 ՏԱՐԻՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾԸ»
Գեղանկարիչ Կարեն Արայանը աշնանը պատրաստվում է իր երկրորդ ցուցահանդեսին: «Կտավին եմ հանձնել 3,5 տարիների կուտակվածը: Շատ բաներ հասկանալով միշտ գերադասել եմ լռել, բայց ինձ շատ հորդորեցին չլռել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց գեղանկարիչը:
Հիշեցնենք` Կարեն Արայանը հայտնությանը հայտնի դարձավ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելուց հետո: Գեղանկարիչը դատապարտվեց 3 տարի և 6 ամիս ազատազրկման, սակայն մինչեւ վերջ չընդունեց իրեն առաջադրած մեղադրանքը: Այս տարի ապրիլին գեղանկարիչն ազատ արձակվեց:
Գեղանկարչի խոսքով` մինչ իր ազատազրկումը որոշել էր ցուցահանդեսի այլ թեմա ընտրել, բայց հետո մտափոխվեց:
Թեեւ 3, 5 տարի գեղանկարիչը ազատության մեջ չի եղել, բայց կտավներն ամենեւին մռայլ գույներով չեն արտահայտված: «Ինչու պետք է մռայլ լինեն, վառ են լինելու երանգները: Թող մարդիկ սովորեն»,- ծիծաղելով ասում է ստեղծագործողը:
Մինչ ցուցահանդեսը Կարեն Արայանը, հավանաբար, ժամանակավորապես կբացակայի Հայաստանից եւ կմեկնի Իտալիա գործնական նպատակներով:
Ի դեպ, Կարեն Արայանը երեկ եւս մասնակցել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk