Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ՍԱ ԱՅՆ ՀԱՐՑԸ ՉԷ, ՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՀԿ-Ն ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԻ»

Արխիվ 12-16

«ՍԱ ԱՅՆ ՀԱՐՑԸ ՉԷ, ՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՀԿ-Ն ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԻ»

 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեք օր Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ցուցարարները, երեկ որոշեցին ժամը` 19:00-ին տեղափոխվել Բաղրամյան 26: Թե արդյոք ԲՀԿ-ականները մտադիր էին միանալ ցուցարարներին նախագահականի առջեւ, «Իրավունքը» երեկ ԱԺ արտահերթ նիստից հետո հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.
– Սա այն հարցը չէ, որ ԲՀԿ-ն համագումար իրականացնի, նոր ինչ-որ որոշում կայացնի: Մարդիկ ազատ են` իրենց կարծիքն արտահայտելու մեջ: Մեր պատգամավորներից էլ են մասնակցում ցույցերին: Այնպես որ, մի մասը փողոցում է` ցուցարարների հետ, մի մասն էլ խորհրդարանում է իր մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնում հարցի շուրջ: Մեր կուսակցության ներկայացուցիչներն այս պահի դրությամբ էլ Ազատության հրապարակում ներկա են, եւ մեր պարագայում ամեն ինչ հստակ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ