ՀՅԴ-Ն ՁԿԱՆ ՊԵՍ ԼՈՒՌ Է
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՁԿԱՆ ՊԵՍ ԼՈՒՌ Է
Ի տարբերություն ընդդիմադիր մյուս խմբակցությունների` որոնք այս կամ այն կերպ մասնակցում են Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող ցույցերին կամ որեւէ ձեւաչափով բարձրաձայնում են այդ մասին, այս օրերին խիստ լուռ է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Ավելին` եթե նախկինում որեւէ հարցի շուրջ Դաշնակցության տեսակետը հնարավոր էր լինում պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից, ապա այժմ նա էլ է լռում: Իսկ ՀՅԴ կուսակցության «երեւելիները»` համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ոչ միայն լռում են, այլեւ փորձում են աննկատ մնալ խորհրդարանում: Հետո էլ ասում են, թե մի ասեք, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կոալիցիա մտնել: Լավ, եթե ոչ կոալիցիա, ուրեմն` ՀՅԴ-ականները դեռ դիվանագիտական աշխատանքի անցնելու ախորժակ ունեն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk