ԻՆՉՈՒ Է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԱՍՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ Է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԱՍՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ ԹՈՒՐՔԵՐՆՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
Ազգային ժողովում «Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման» հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը` որպես մեղադրանք, հնչեցրեց այն, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա շրջանակներում ձեւավորվել է դաշինք, որը շրջանցում է Հայաստանը: Ավելին, նա նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը, շրջանցում են Հայաստանը, թեեւ դրա հետեւանքով ավելի թանկ են նստում կառուցելու համար: Ըստ էության, «քյարթու» ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց նրա համար, որ չեն հանձնում Ղարաբաղն Ադրբեջանին ու չեն հրաժարվում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, քանի որ հենց այդ երկու գործոններն են, որոնք պատճառ են դարձել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման համար, որի մասին գիտի նույնիսկ ոզնին անտառում: Դրան ի պատասխան եւ ՀՀՇ-ականի պարտվողականության կոչերի`արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ Հայաստանի իշխանությունները ազգային խնդիրներում միակողմանի զիջումների չեն գնում, իսկ ՀՀՇ-ականներին խորհուրդ տվեց ՀՀ իշխանություններին քննադատել այլ ոլորտներում, հատկապես, որ նման տեղերը բազմաթիվ են, սակայն չասել այն, ինչ ուզում են լսել թուրքերն ու ադրբեջանցիները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk