ՈՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՈՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի «Սոցիալիստական շարժման» ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ դեմ «Եհովայի վկաների» խնդրով մի քանի անգամ հարուցվել էր գործ, որոնք փակվել են հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն պարզվում է` վերջին երկու դեպքերի առնչությամբ գործ էր հարուցվել` նրանց ստենդների ու քարոզչության դիմաց խունկ վառելու համար:
Ահարոնյանի խոսքով` օրերս ԴԱՀԿ ներկայացուցիչը եկել է իրենց տուն եւ ասել, որ նշանակված 30 հազար տուգանքը չվճարելու դեպքում նրա տնից բռնագանձում կկատարվի: Այս առնչությամբ պարոն Ահարոնյանը բաց տեքստով դիմել է ՀՀ ԱԴ նախարարին ու ոստիկանապետին.
– Ես հիմա դիմում եմ արդարադատության նախարարին եւ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նրանք էլ քրիստոնյա են ու պետք է հասկանան ինձ, ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, ու նրանք` նույնպես: Ես դիմում եմ նրանց, որ պայքարեն, ինչպես ես, ու կամ իմ փոխարեն վճարեն տուգանքը: Քանի որ ես պատժվում եմ` իմ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու համար:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունը որեւէ միջոցառում չի ձեռնարկում` թե՛ հոգեորսության եւ թե՛ այլասերվածության դեմ պայքարի հարցում: Այլ հակառակը` պայքարում է դրանց դեմ պայքարողների դեմ: «Իրավունքն» այս տարի անդրադարձել էր բրիտանական ֆիլմերի ցուցադրմանը, որտեղ ներկայացված են եղել դրվագներ, որոնք այլասերվածություն էին տարածում, ինչի մասին, ի դեպ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից նամակը ուղղորդել էին Ոստիկանություն, որտեղից մինչ այժմ չկա որեւէ հստակ պատասխան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk