Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՉԷՐ

Արխիվ 12-16

ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՉԷՐ

Հունիսի 19-ից Ազատության հրապարակում մեկնարկել է նստացույց ընդդեմ հոսանքի թանկացման: Տարբեր քաղաքական գործիչներ Ազատության հրապարակում էին, սակայն, ինչպես ականատես եղավ «Իրավունքը», քաղաքացիներից մեկը նախատում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, թե ինչու նա եւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ հարթակում չեն, այլ դիտորդի կարգավիճակով են հետեւում ակցիային:

 

 

Ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ակցիայի  կազակերպիչներն ուրիշ են, այդ պատճառով ինքը հարթակում չէ: «Իսկ ե՞րբ եք դուք կազմակերպելու»,- հետարքրքվեց քաղաքացին:
«Երբ ժամանակը գա»,- պատասխանեց Մարտիրոսյանը:
«Վախենո՞ւմ եք»,- շարունակեց քաղաքացին:
«Ինչի՞ց»,- հարցրեց քաղաքական գործիչը:
«Չգիտեմ»,- ասաց քաղաքացին:
«Բա ես էլ չգիտեմ»,- պատասխանեց կուսակցության փոխնախագահը:
«Բա գնացեք կանգնեք ժողովրդի մոտ: Ուզում եմ, որ ձեր կուսակցությունը վերեւում կանգնած լինի»,- նորից պնդեց իր պահանջը քաղաքացին:
«Մեկ այլ հարցով»,- հակիրճ պատասխանեց  Ա. Մարտիրոսյանը:
«Սա ամենակարեւոր հարցն է: Դուք էլ պետք է կանգնեք, դաշնակներն էլ: Բոլորը պետք է կանգնեն»,- համառորեն չէր  նահանջում քաղաքացին:
«Ամենակարեւորը չէ, բայց ամենակարեւորներից մեկն է: Կան կազմակերպիչներ, մենք իրենց չենք խանգարում, օգնում ենք»,- հակադարձեց «Ժառանգության» փոխնախագահը:
Ինչ վերաբերում է  ընդդիմության շրջանում վերադասավորումներին եւ թեժ աշուն լինել-չլինելուն, Մարտիրոսյանի խոսքով` աշնանը ակտիվություն կլինի` սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բայց «թեժ», «կիսաթեժ» բառախաղերի հետեւից խորհուրդ տվեց չընկնել:
Արդյոք «Ժառանգությունում»  կամաց-կամաց պատրաստվում են հաջորդ ընտրություններին: «Դեռ ոչ, դեռ վաղ է»,- ասաց քաղաքական գործիչը:
«Ալյանս», քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ  համագործակցության հարցին ի պատասխան էլ, Մարտիրոսյանն ասաց` նմանատիպ հարց չի քննարկվել:
Թեժ աշուն լինել-չլինելու հարցը ուղղեցինք նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով  լիաթոք ծիծաղեց, ապա ասաց. «Այդ թեժությունն անակնկալ պահին գալու է»:
Եթե  թեժ աշունը գալու է այնպես, ինչպես մինչեւ հիմա, ապա դա իրոք որ ծիծաղելի է: Դա նույնն է, թե չի գալու, կամ` վայ էդ գալուն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված