Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՍՊԱՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՍՊԱՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

 

Հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ արված հայտարարությամբ կարելի է ասել, որ աշխարհի մասշտաբով աննախադեպ հանցագործության մեջ թեկուզեւ չնչին, բայց մեկ է՝ մասնակցություն ունենալու ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Խոսքը տիկին դեսպանի հետեւյալ հայտարարության մասին է. «Այս տարի աշխարհում ավելի շատ փախստական կա, քան երբեւէ նախկինում: Մոտ 60 միլիոն մարդ: Սա հետեւանք է քաղաքացիական պատերազմների, զինված բախումների, սովի, հուսահատության...»:

 

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՎԱՂՈՒՑ Է ՏՐՎԵԼ
Այս ամենի մեջ Մեծ Բրիտանիան ներկայացնող դիվանագետը՝ տիկին Լիչը, ինչ-որ չափով իր դերակատարությունն ունի` հետեւյալ շատ պարզ հարցի պատճառով. այդ ո՞ւմ մեղքով է աշխարհը հայտնվել այս վիճակում, եթե ոչ ԱՄՆ-ի ու նրա քաղաքական կցորդ Բրիտանիայի: 60 միլիոն փախստական, եւ դա դեռ միայն պաշտոնական տվյալներով... Իսկ ինչքա՞ն է զոհերի, վիրավորների, ունեցած-չունեցածը կորցրած, բայց դեռ փախստական չդարձածների թիվը, եւ համատարած կերպով շարունակվող այդ «քաղաքացիական պատերազմների, զինված բախումների» արդյունքում դեռ քանի՞ մարդ է հայտնվելու այդ վիճակում... Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս պատկերն է ներկայացնում. «2014 թ. ամեն օր 42 500 մարդ դարձել է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված անձ. ցուցանիշ, որը քառապատկվել է ընդամենը չորս տարում...»: Բայց չէ՞ որ դա արդեն իսկ ապացուցում է, որ այս աննախադեպ իրավիճակն սկսվեց այն պահից, երբ տիկին Լիչի ներկայացրած բրիտանական քաղաքականության ամենաակտիվ մասնակցությամբ ԱՄՆ-ը տվեց «Արաբական գարուն» կոչված «դեմոկրատական հեղափոխությունների» մեկնարկը...
Բայց ամենասարսափելին. այդքանից հետո էլ` «բազմաթիվ հակամարտություններ մնացին չլուծված»,- ասում է Պան Գի Մունը: Իսկ դա նշանակում է, որ առնվազն այս տարվա ընթացքում փախստականների թիվն էլի ամենաքիչը մի 15-20 միլիոնով ավելանալու է: Ու հաշվի առնենք նաեւ այս պարզ նկատառումը. նման հսկայական թվերը յուրահատուկ են ոչ թե տեղային նշանակության «քաղաքացիական պատերազմների, զինված բախումների», այլ՝ աշխարհի մասշտաբով հակամարտության: յսինքն՝ արդեն չորրորդ տարին է, որ տրվել է Երրորդ աշխարհամարտի մեկնարկը: Հասկանալի է՝ ոչ ավանդական տեսքով. Երկրորդ աշխարհամարտից հետո ի հայտ եկած միջուկային սպառազինությունը դա գրեթե բացառում է:
Համենայնդեպս հենց այդ՝ միջուկային փաստարկը վերջին օրերին նկատելիորեն սառեցրեց միլիտարիզացիոն նոր բարձունքներ «նվաճելուն» միտված Վաշինգտոնի քաղաքականությունը: Խոսքը Արեւելյան Եվրոպայում ծանր ռազմատեխնիկայի եւ այլ գերժամանակակից զինտեխնիկայի մեծ ծավալների կենտրոնացման մասին հաճախակի դարձած հայտնի սպառնալիքների մասին է, որոնց հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արված հիշեցումը, որ միայն այս տարվա ընթացքում ռուսական բանակը կստանա եւս 40 նոր սերնդի միջմայրցամաքային հրթիռներ, որոնցից պաշտպանություն գոյություն չունի: Իհարկե՝ դա Վաշինգտոնում բավականին ծանր տարան, բայց նաեւ գիտակցելով, որ նախ՝ հնարավոր չէ որեւէ տարածաշրջանում մեծ պատերազմ «սարքեն» եւ ուրիշներին կռվեցնելով՝ բավարարվեն պասիվ դիտորդի դերով: Երկրորդը. ռուսական համեմատաբար թույլ տնտեսությանը սպառազինության մրցավազքի մեջ ներքաշելու եւ դրանով կոլապսային վիճակների հասցնելու սխեման չի գործում. առանց նման մրցավազքի էլ ռուսներն իրենց առավել քան պաշտպանված են համարում:
Մի խոսքով՝ Վաշինգտոնը կարծես թե խաղի մեջ դրեց Ռուսաստանին վախեցնելով՝ նահանջ պարտադրելու վերջին՝ ռազմական սպառնալիքի միջոցը, եւ առանց տեսանելի արդյունքի: Մնում է կա՛մ այդ սպառնալիքներին պրակտիկ տեսք տալ, որը մահացու վտանգավոր է բոլորի համար, եւ քիչ հավանական տարբերակ է: Կա՛մ՝ պետք է շարունակի այդ սպառնալիքները, մի քանի տանկ արեւելաեվրոպական մի երկրից մյուսը քշի: Բայց այդ դեպքում էլ շատ չանցած` իր իսկ եվրոպական դաշնակիցներին պիտի բացատրի, թե այդ ինչ անիմաստ գործողություններով է զբաղված, եթե «ռուսական սպառնալիք» ասվածն այդպես էլ չկա: Առավել եւս, որ հունական ճգնաժամի պատճառով գերնյարդային դարձած եւ շարունակվող ուկրաինական ճգնաժամի պատճառով էլ՝ հերթական ձմռանն ու էներգետիկ ճգնաժամի սարսափով սպասող Եվրոպան, ինչքան էլ որ դեռ էլի կես տարով ¥եւ ոչ թե մեկ, ինչին հասնելու համառ ջանքեր էր գործադրում Օբաման¤ մնում է պատժամիջոցների դաշտում, սակայն արդեն չի էլ թաքցնում, որ կուշտ է այդ ամենից: Ավելին. օրերս մի շարք էներգետիկ մեգաընկերություններ «Գազպրոմի» հետ կնքեցին Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ՝ տարեկան 55 մլրդ խմ հզորությամբ ճյուղը կառուցելու պայմանագիր, ինչը մի քանի ուշագրավ հանգամանքներ է ի հայտ բերում:

ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Նշված հանգամանքներից ամենակարեւորն այն բուն փաստն է, որ «Հյուսիսային հոսքով» գազը հասնում է Գերմանիա: Այսինքն՝ Բեռլինն այս ծրագրով, ըստ էության, ընդունում է, որ ռուսները խոստացածի համաձայն` 2019-ից այլեւս Ուկրաինայով գազ չեն արտահանի, եւ հարկ է համարում նախօրոք նախապատրաստվել դրան: Իսկ դա նաեւ ակնարկ է, որ ուկրաինական ճգնաժամն էլ իր հերթին է Եվրոպայի համար էականորեն իր նշանակությունը կորցնում, ինչը Վաշինգտոնը կարող է նաեւ իրեն հասցեագրված ապտակ համարել: Չնայած այն բանից հետո, երբ երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարի օգնական, ռազմական գլխավոր վերլուծաբան գեներալ-մայոր Ալեքսանդր Կոլոմիեցը հայտարարեց Դոնբասի բանակի կողմն անցնելու մասին, թերեւս արդեն միանշանակ է դարձնում, թե որ ուղղությամբ է գնում ուկրաինական ճգնաժամը:
Այնուամենայնիվ, եթե ապագա գազային պակասորդի հարցը Գերմանիան մտածում է նորից ռուսական գազի հաշվին լուծել, դա նաեւ ակնարկ է, որ ԱՄՆ-ի խոստացած էներգետիկ այլընտրանքներին առնվազն լուրջ չի վերաբերվում: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի գազի մասին է: Չնայած դա սպասելի էր, հաշվի առնելով Բաքվի խաղերին Բեռլինի ցուցադրական բոյկոտը, այդ օրերին Բունդեսթագի ընդունած` Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով կոշտ բանաձեւը, որին էլ հաջորդեց Բաքվի կողմից Գերմանիային հղված բողոքի նոտան: Իսկ այն փաստը, որ այս օրերին անսպասելիորեն ՀՀ ԱԺ օրակարգում հայտնվեց Գերմանիայի կողմից Հայաստանի բավականին ծավալուն ֆինանսական օժանդակության հարցը, էլ ավելի է հաստատում, թե ինչ արագությամբ են փչանում Բեռլինի ու Բաքվի հարաբերությունները, եւ թե դա ինչ վերջնական հարված է Եվրոպա ադրբեջանական գազ հասցնելու պատմությանը:
Եվ վերջապես՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի թեման մեկ այլ նրբերանգ էլ է ի հայտ բերում. եթե Գերմանիան այս կերպ պատրաստվում է ռուսական գազի հաշվին լուծել իր էներգետիկ անվտանգության հարցը ¥դրանից բխող ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներով հանդերձ¤, ապա ԵՄ մյուս անդամները կարող են Բեռլինին հարցնել՝ իսկ մենք ինչո՞ւ նույնը չենք կարող անել: Համենայնդեպս այն, որ մի կողմ թողած իր հնարավոր պետական դեֆոլտը, Հունաստանի վարչապետն օրերս այցելեց Ռուսաստան եւ կնքեց Վաշինգտոնի աչքի գրողը դարձած «Թուրքական հոսք» գազատարն իր երկրով անցկացնելու մասին հուշագիր, ու դրա հետ մեկտեղ՝ եվրոպական մի շարք այլ երկրներ իրենց հերթին այս օրերին սկսեցին խոսել այդ գազատարի հետ կապված ծրագրերից, արդեն իսկ ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ «պատերազմի» հարցում Վաշինգտոնը հայտնվել է բավականին վտանգավոր հետեւանքներ խոստացող պարտության շեմին:
Առավել եւս, որ այդպես էլ անլուծելի մնաց դեռ Թուրքիայում այդ գազատարը ձախողելու ծրագիրը, որին իր հերթին ձախողեց մեկ ավելի գլոբալ՝ Սեւ ծով-Հարավային Կովկաս հատվածում եւս ռուսների դեմ պատնեշ ստեղծելու խնդիրը: Համենայնդեպս՝ իսպանական Publico.es-ն այս ուղղությամբ արձանագրում է նման իրավիճակ. «Ամուր ճակատը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը, գոհունակությամբ են հետեւում, թե ինչպես է տապալվում ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա առանցքը»:
Կկարողանա՞ այս համատարած ձախողումների դեմն առնելու համար Վաշինգտոնն ինչ-որ բան մտածել՝ ժամանակը ցույց կտա: Բայց եթե գոնե մեր տարածաշրջանում համարժեք քայլեր չգտնի, ապա դա թուրք-ադրբեջանական քաղաքական հայացքը գնալով միայն ամրապնդելու է Ռուսաստանի ուղղությամբ, ընդ որում, անկախ նրանից, որ Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաներն են: Ավելին՝ նման իրավիճակը նաեւ Վրաստանին է արագորեն թեքելու դեպի Ռուսաստան, ինչը, թերեւս, արդեն մոտակա ամիսներին կսկսի նշմարվել: Իսկ թե այս ամենն ինչ օգուտ կամ վնաս է Հայաստանի համար, դա արդեն այլ պատմություն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված