Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴԻՎ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴԻՎ

Եվ այսպես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված բողոքի ակցիաները իրենց բարձրակետին հասան ամառային արեւադարձի օրը` հունիսի 22-ին: Դա տարվա ամենաերկար օրն է, իսկ թե ինչ խորհուրդ է դա իր մեջ պարունակում` այս պահին դժվար է ասել: Միգուցե, դա խորհրդանշում է, որ օրերը կարճանալուն զուգընթաց` բողոքի ընդգրկումը կնվազի: Միգուցե ընդհակառակը` հենց այդ օրով երթի մեկնարկը դեպի Բաղրամյան պողոտա նշանակում էր շիկացման սկիզբ:

 

«ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒՆ ԵՂԻ՛Ր ՊԱՏՐԱՍՏ»
Սակայն մինչ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս վերադառնալը, մտովի այցելենք Բաղրամյան պողոտայի մեկ այլ հատված` Ազգային ժողով: Այդտեղ գործընթացի հետաքրքիր առանձնահատկություն էր երեւում` ընդդիմադիրները թեեւ բուռն արձագանքում էին ցանկացած օրինագծի, սակայն չկիրառեցին իրենց հիմնական զենքը` միասին քվեարկությանը չմասնակցելով` տապալել քվորումը ու դրա հետ մեկտեղ քվեարկվող օրենքները: Ու պետք է նշել, որ հիմա դա անելը առավել դյուրին էր, քանզի առկա է զուտ մարդկային գործոնը` պատգամավորների մի մասի բացակայությունները եւ այս շոգ ու կրակին արտահերթ նստաշրջանի հավես չունենալը:
Ընդդիմադիրներն ընդամենը դեմ քվեարկեցին, այսինքն` մասնակցելով քվեարկությանը, ապահովեցին քվորումը: Այսինքն` նրանց իրական նպատակը ոչ թե ԱԺ մեծամասնությանը նեղը գցելն էր, այլ առավելագույնս հանրությանը ի ցույց դնել, թե ինչ լավ ընդդիմություն են իրենք, քանզի շատ կտրուկ քննադատում են իշխանությանը եւ վճռականորեն դեմ են քվեարկում ամեն ինչին: Խոշոր հաշվով, այդպիսի գործելակերպը օբյեկտիվորեն ձեռնտու է ե՛ւ ԱԺ մեծամասնությանը, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությանը, քանզի արդյունքում յուրաքանչյուրին բաժին է հասնում իր ուզածը: Եվ, ընդհանուր առմամբ, նույն էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ընդդիմադիրներն այնքան էլ ակտիվ չեն:
Հրապարակում երեւում են, սակայն հարթակ բարձրանալ եւ խոսք ասել չեն շտապում, իսկ ինչ վերաբերում է արտախորհրդարանականներին, ապա նրանց սուր հակաիշխանական խոսքը ավելի շուտ նման է ցուցարարներին զվարճացնելուն: Դե, իհարկե, Ազատության հրապարակում չէր կարող մեջ չընկնել եւ Պարույր Հայրիկյանն իր Եվրամիության դրոշներով, ձեռի հետ էլ նա տրտնջաց, որ տեսավ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն, այլ ընդամենը համերգ: Թե ինչու կազմակերպիչները ե՛ւ ցուցարարներին, ե՛ւ Ազատության շրջակայքում գտնվող բոլոր բնակելի տների բնակիչներին եւ հիմնարկների աշխատողներին տանջում էին չափազանց բարձր երաժշտությամբ` դա կբացատրենք մի փոքր հետո, զուտ չորուցամաք տեխնոլոգիայի տեսանկյունից:

 

Իսկ առայժմ` ոստիկանության վարքագծի մասին: «Պատահականորեն» Ներքին զորքերի օրվա կապակցությամբ տեղի ունեցած ոստիկանական շքերթի եւ զորավարժությունների լուսանկարների շքեղ, բայց միաժամանակ ահարկու շարանը լրատվամիջոցներին ուղարկվեցին երկուշաբթի ցերեկով` դեռ մինչեւ Բաղրամյան 26 ծրագրված երթը: Իսկ երթից առաջ այդ նույն` հրաշալի մարզավիճակում գտնվող ոստիկանական զորքերը` իրենց տեխնիկայով հանդերձ, նախընտրեցին ոչ թե չոլը (որը նախընտրել էին շքերթի համար), այլ Բաղրամյան պողոտան:
Ինչ դրանով ցույց տվեց ոստիկանությունը` մի պարզ բան, որ պատրաստ է ցանկացած պահի ուժ կիրառել, եթե նկատվի խաղաղ երթի վերածումը զանգվածային անկարգությունների: Ում էր դա ցուցադրվում, ցուցարարների՞ն` ոչ, քանզի կազմակերպիչները հազար անգամ հարթակից կրկնեցին իրենց կոչը` ոստիկանության հետ ֆիզիկական կոնտակտի մեջ  չմտնել: Դա ոչինչ չէր ասում եւ ակցիաների կազմակերպիչներին, քանզի առայժմ որեւէ փոփոխություն չէր մտցնում իրենց գործողությունների մեջ: Այդ ուժի եւ վճռականության ցուցադրման հասցեատերերը միանգամայն դրսի մարդիկ են, ովքեր Մայդանի ախորժակ են պահել:

ՄԱՅԴԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԱԿՆՀԱՅՏ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ

Ինչ պատկեր ունենք Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում (ավելի վեր ցուցարարներին չթողեցին): Ունենք պարզ, հստակ հասկանալի ու միանգամայն արդար պահանջ` չեղարկել սակագնի բարձրացման որոշումը: Ունենք աճող մարդկային հոսք, քանզի երեկոյան սկսեցին արդեն մարզերից ժամանել` Բաղրամյան պողոտայի նստացույցին մասնակցելու համար:
Այսինքն` մասնակիցների քանակի աճի օբյեկտիվ դրդապատճառը կա, իսկ դա բոլոր տեսակի մայդանների սկզբնական փուլում առկա է: Ունենք նաեւ մյուս բաղադրիչը, որը ստանդարտ է բոլոր մայդանների համար` ուղիղ եթերով ինտերնետ հեռարձակում: Սակայն այդ մեկը Հայաստանում թերեւս հակառակ արդյունքն ունի, քանզի մարդիկ համակարգչի դեմը նստած հետեւում են, այլ ոչ թե դուրս են գալիս փողոց: Տեղեկատվության արգելափակումը իշխանությունների կողմից կբերեր նրան, որ մարդիկ փողոց դուրս կգային` սեփական աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում, ուստի շատ ճիշտ են անում, որ տեղեկատվական հոսքերին չեն դիպչում: Ռեալ ժամանակի ռեժիմով տեսապատկերը ինչքան էլ այդտեղից միանալու կոչեր հնչեն, էապես ավելի քիչ մոբիլիզացնող նշանակություն ունի, քան, ասենք` ընդգծված կիսագաղտնի ձեւով թռուցիկներ բաժանելը: Դե, բայց «գունավոր հեղափոխությունների» ամերիկյան բոլոր ձեռնարկներում հեռարձակումը նշված է որպես պարտադիր բաղադրիչ:
Իսկ որ «Ընդդեմ թալանի» հասարակական նախաձեռնության գլուխ կանգնածների առնվազն մի մասը հենց ամերիկյան «գունավոր» ծրագիր է իրականացնում, երեւում է շատ հստակ երեք բաղադրիչից: Առաջինը` չբռնության գործելաոճը, որը րոպեն մեկ հարթակից շեշտվում է: Չբռնության գործելակերպը բերում է նրան, որ հանրությունը մի կողմից տեսնում է լրիվ խաղաղ մարդկանց, մյուս կողմից` այդ հրեշտակային վարքագիծ ունեցող զանգվածի նկատմամբ ոստիկանության զսպող գործողություններ, երբ ցանկացած միջադեպ ուժեղացնում է հանրային համակրանքը եւ նպաստում մասնակիցների թվի աճին: Երկրորդ բաղադրիչը` միանգամայն անկեղծ եւ արդար մղումներով եկած հազարավոր մարդկանց հոգեբանական մշակումն է: Այ, հենց դրան է ծառայում վերը հիշատակված անտանելիորեն բարձր երաժշտությունը, հիմնականում ռոքի ռիթմերով, որն արդեն իսկ դարձել է մի քանի միջադեպերի պատճառ, աղմուկից լրիվ գժռած որոշ քաղաքացիների եւ հանրահավաքի կազմակերպիչների միջեւ: Դե, եթե Ազատության հրապարակի եզրագծով գտնվող սրճարաններում մարդիկ բողոքում են, որ մի սեղանի շուրջ նստած ստիպված են գոռալով զրուցել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում բարձրախոսներին շատ ավելի մոտ գտնվող ցուցարարների ուղեղների հետ: Արդյոք այդ ահավոր աղմուկի մեջ որեւէ մեկը կարող է պահպանել ինքնուրույն դատելու որեւէ նշույլ: Իհարկե ոչ, բացառությամբ այն մարդկանց, ովքեր դա համարում են իրենց վրա հոգեբանորեն ներգործելու եւ իրենց օգտագործելու տեխնոլոգիա: Եթե կազմակերպիչների մոտ, ովքեր մեծամասամբ հստակ գիտեն, որ դա տեխնոլոգիա է եւ իրենք էլ կիրառողներն են, առավելագույնը գլխացավ եւ քնկոտություն կառաջանա, ապա աղմկային մշակման ենթարկված զանգվածը դառնում է միանգամայն պատրաստ` ընկալելու ցանկացած, նույնիսկ կատարելապես անմիտ կոչ եւ մղում, եւ դա չնայած այն հանգամանքին, որ սովորական իրավիճակում այդպիսի կոչով դիմողի գլխով կտային ձեռքն ընկած առաջին պատահած ծանր առարկան:
Հիմա ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այդ ամենը: Եթե օրեր շարունակ Բաղրամյան պողոտայի ներքեւի հատվածում պահպանվի կենդանի խցանումը, ապա մասնակիցների քանակը կաճի երկրաչափական պրոգրեսիայով: Ոստիկանական մանր «կսմիթները»` զանգվածի միջից ժամանակ առ ժամանակ մարդ պոկելով եւ ձերբակալելով, կամ գիշերվա միլիոնին համակարգողներից ոմանց հենց տներից քնաթաթախ բերման ենթարկելը, կարող է լրիվ հակառակ արդյունքը տալ: Չբռնության սկզբունքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ կրիտիկական զանգված չի հավաքվել, իսկ այդ պահին արդեն անպայման կլինեն միջադեպեր` «սրբազան զոհերի» մատուցումով: Եվ կսկսվի փողոցային մարտերի էտապը` արդեն իշխանությունն անպայման տապալելու մղումով, ու բոլորն արդեն մոռացած կլինեն, թե սկզբում ինչի համար էին հավաքվում Ազատության հրապարակում: Իսկ դրա հանգուցալուծումները չափազանց տհաճ են` կամ իշխանությունը ստիպված կլինի անձնատուր լինել եւ ղեկը հանձնել մարդկանց, ում երեսը ժողովուրդն առաջին անգամ տեսել է հանրահավաքներին, կամ ճնշել ընդվզումը` արդեն այնպիսի ծանր կորուստներով, որ սեփական հեղինակությունը միանգամից կզրոյացվի, եւ իշխանությունը կդառնա արդեն անխտիր գրեթե բոլորի աչքի գրողը:
Իսկ երկրորդ հնարավոր սցենարը` հենց սկզբնական փուլում առանց մարդկային կորուստների բողոքի ալիքը դադարեցնելն է, կամ սակարկելու մեխանիզմ գտնելը: Արդեն իսկ պարզ է, որ սակարկելու տարբերակ չի լինելու` սերտորեն հայտնի դեսպանատների եւ Սորոսի հիմնադրամի  հետ կապակցված «քաղաքացիական նախաձեռնողների» մեծ մասը արդեն իսկ մերժել են առաջարկությունը` 5 հոգիանոց պատվիրակությունով հանդիպել ՀՀ նախագահի հետ: Նրանք գլխանց գիտեն, որ ոչ մի դեպքում փոխզիջման չեն գնալու (նաեւ ենթադրաբար այդպիսի հրահանգ կա) եւ բծախնդրորեն շարունակելու են իրագործել սցենարը: Այսինքն` սկզբնական փուլում ուժի կիրառումով ալիքը մարելը կարծես թե դառնում է անխուսափելի: Եվ ոստիկանությունն էլ, ըստ էության, ցույց տվեց, որ պատրաստ է դրան: Այն, որ մայրաքաղաքի փոխոստիկանապետ Օսիպյանը ցուցարարների կողքը նստած հետները խաղաղ եւ բարեհամբույր «խորաթա» է անում, ամենեւին էլ չի նշանակում, որ 5, 24 կամ ասենք 72 ժամ հետո չի ստանա հստակ հրաման` ուժ կիրառելու, եւ չի գործադրի դա ամենայն բծախնդրությամբ:
Անշուշտ, Մայդանի չի հասցվի, անշուշտ ինչ-որ լուծում կգտնվի, բայց ընդամենը իրադրային լուծում: Սակայն երկու կարեւորագույն հարցեր մնում են: Առաջինը` ճար գտնել սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղմացման համար, որպեսզի «տարերային», իսկ իրականում լավ էլ ստեղծված ու կառավարվող բունտերի հավանականությունը, եւ քանակը պակասի: Եվ երկրորդը` հրատապ է դառնում  տարբեր գրանտածիծ ՀԿ-ների կողմից իրականացվող ամառային ճամբարների իսպառ կասեցումը, քանզի այդտեղ բուծվում են «արեւմտյան արժեքներին» ֆանատիկորեն նվիրված մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, եթե ոչ պետք եղած պահին իր ստացած գիտելիքն ու հմտությունն օգտագործելով` կդառնա բավականին հոծ խմբի առաջնորդ, ապա ֆանատիկորեն Արեւմուտքին նվիրված ակտիվիստ կդառնան բոլորն անխտիր: Այսօրվա 13-18 տարեկաններին, ովքեր «քեռի Սեմի» կամ «քեռի Սորոսի» առատաձեռն տրամադրված միջոցների հաշվին «ամառային դրախտում» թրեյնինգներ են անցնում, 5 տարի անց ցանկացած` բնակչության համար անախորժ իրավիճակում արագորեն հավաքելու եւ առաջնորդելու են նույնպիսի հրապարակներ, ինչպիսիք տեսնում ենք այսօր: Ճիշտ է, հայոց բանակը եւ դիրքերում մարտական հերթապահությունը շատերի գլուխներից կհանի արեւմտյան մարզիչների կողմից մտցված աղբը, իսկ կին ու, առավել եւս, ջահել աղջիկ առաջնորդը դեռեւս չի ընկալվում մեր պահպանողական ժողովրդի կողմից, սակայն ոմանց գլխից այդ վտանգավոր շերտը չեն կարողանալու հանել ոչ խիստ հրամանատարները, ոչ էլ վառոդի հոտը, ու գումարած դրան` նույն «քեռի Սեմը» հսկայական փողեր է թափում ֆեմինիստական շարժումների վրա, որպեսզի քայլ առ քայլ մեր հայերին սովորեցնի նաեւ կինարմատ առաջնորդեր ունենալուն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված