ՈՐՆ Է ԿՈՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Արխիվ 12-16ՈՐՆ Է ԿՈՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ
ՎԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ակտիվ քննություն է իրականացվում, նշանակված մի շարք փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին մեզ հետ զրույցում, անդարադառնալով դաժանաբար սպանված կուրսանտի սպանությանն ասաց գործով չորս կասկածյալներից` գնդապետի որդու Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
- Իմ պաշտպնյալը ինչպես ի սկզբանե, այնպես էլ մինչ օրս շարունակում է պնդել, որ նա իսկապես կապ չունի երիտասարդի հետ կատարվածի հետ, եւ վստահ եմ վերջում նախաքնությամբ էլ կապացուցվի վերը ասվածը:
- Պարոն Զաքարյան սպանված կուրսանտի հայրը շարունակում է պնդել, որ Ձեր պաշտպանյալի գնդապետ հայրը ի սկզբանե տեղյակ է եղել կատարվածից, սակայն ամեն բան արել է, որ բոլորը հավատան, որ երտասարդը ինքնասպան է եղել, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
- Ես որպես մարդ հասկանում եմ տուժողին եւ այս պարագայում, բնականաբար, նա պետք է նման պատճառաբանություններ բերեր: Իսկ այն հանգամանքը, որ իր որդին չի կարող ինքնասպան լինել, ասեմ հետեւյալը` անձը նման հանգամանքի մասին պարզապես իր ենթադրություն է հայտնում, ոչ թե գործով հաստատված փաստ: Ավելին, ես չեմ բացառում, որ նախաքննության ավարտին պարզվի, որ երիտասարդը իրականում ինքնասպան է եղել, քանի որ դա այս պահին քննվող հիմնական վարկածներից մեկն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk