Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ


Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց  «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից:  Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ այս տարի եւս հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է Հայոց բանակում ծառայած  զինվորների ընտանիքներին:

Ծրագիրը մեկնարկեց իրենց կյանքը հանուն հայրենիքի անկախության զոհած զինվորների ոգեկոչմամբ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար, ԱՀԹ թեմական խորհրդի անդամ Վահան Պողոսյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը, զոհված զինվորների ծնողներ:

Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում թեմի բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրը: Ապա ցուցադրվեց ՀՀ ՊՆ կողմից նկարահանված «Նրանք հայրենիքը գրկած են ապրում» ֆիլմից հատվածներ, որը պատմում է նախորդ տարվա ծրագրի մասին:

Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց . «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Եւ տա Աստված, որ այն շարունակական լինի, եւ հոգևոր կապն ու հաղորդակցությունը մշտամնա լինի բանակի և եկեղեցու միջեւ:

Ձեր կորուստը, միանշանակ, մեր կորուստն է,  մենք հանձնառու ենք, որպեսզի սիրով զորակցենք մեկս մյուսին: Նրանք գերեզմաններ չունեն, նրանց գերեզմանները մեր սրտերում են, նրանց անունները՝ մեր շուրթերին եւ մեր աղոթքներում: Նրանք իրենց կյանքը՝ ամենաթանկը, նվիրեցին մեր ազատության ձեռքբերման համար, որպեսզի մենք ապրենք անխռով, անամպ երկրում: Նրանք երկնաբնակ զինվորներ են եւ հավերժության հունդեր են սերմանում երկնքից երկիր իրենց անմարմին հոգիներից մեր մարմնապատ հոգիների մեջ: Ս. Մարիամ Աստվածածինը գիտեր, թե ինչ սուր է անցնելու իր սրտի միջով. իր Որդին խաչվելու է: Բայց նա խոնարհությամբ եւ վեհությամբ ընդունեց իր Զավակի կորուստը, որովհետև գիտեր՝ այդ զոհաբերությունը մարդկանց փրկության համար է: Մի աղոթք կա, որն ուզում եմ ընթերցել մխիթարության եւ սփոփանքի համար, որը ներքին ուժականություն կհաղորդի մեզ բոլորիս. «Ով Տիրամայր, մայր թագուհի երկնքի և երկրի եւ համայն մարդկության: Ընդունիր մեր խնդրվածքները և բարեխոս եղիր միածին Որդուդ՝ Հիսուս Քրիստոսին մեր ազգի նահատակ հոգիների՝ զինվորների համար: Քաղցրությամբ և սիրով պահիր նրանց երկնային օթևաններում և թող խաղաղություն լինի հայոց աշխարհում ու ոչ մի մայր այլևս զավակ չկորցնի»:

Ծրագրին արձագանքել է նաև Երևանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, որը բարեգործական համերգ կազմակերպեց և դրանից ձեռք բերված գումարով օգնեց առաջին կարգի հաշմանդամ Գևորգ Եղիազարյանին:

Ծրագիրը շարունակեցին նաև Արարատի մարզի քահանա հայրերը, ովքեր իրենց նախաձեռնությամբ կարողացան մեծ քանակությամբ բերքուբարիք հավաքել եւ այն նվիրաբերել զինվորներին: Վարձքներդ ի կատար:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հատկապես այն ընտանիքներին, որոնց հանգանակությունների շնորհիվ իրականացավ այս ծրագիրը: Աստված օրհնի նրանց զավակներին, որպեսզի կարողանան իրենց հայրերի օրինակն ուղենիշ դարձնել կյանքում՝ բարերարություններ անելով հայրենիքի և Եկեղեցու համար:

Եվս մեկ անգամ ուզում ենք մեր խոնարհումը բերել և մեր զորակցությունն ու սերը կիսել մեր որդեկորույս ծնողների հետ:

Կյանքը պարգև է, նրանք ձեր արժանի զավակներն են: Միայն քաջ ծնողները քաջ զավակներ կծնեն, որոնք իրենց կյանքը կտան վեհագույնին՝ Աստծուն և հայրենիքին: Դուք արժանի եք մեծարանքի, դուք առավելագույնն եք արել հայրենիքի համար: Ձեր որդիների կյանքը, որ զոհաբերեցին հայրենիքի համար, մեզ կյանք է տալիս: Բոլորի՛ս: Խաղաղությու՛ն բոլորիդ: Խունկ, աղոթք, լույս և խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի մեզ հետ այսօր, վաղը եւ նդմիշտ.Ամեն»:

Երևանից ու Արարատի մարզից 2014թ. ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ զոհված զինծառայողների 19 ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ 350 000 դրամ աջակցություն:

Այս տարի ծրագիրը կամփոփվի 2015թ. հուլիսի 28-ին: Բարեգործական գումարները ընտանիքները կստանան իրենց համայքների եկեղեցիներում կազմակերպված միջոցառումների ժամանակ: Հաշմանդամ այն զինվորներն, ովքեր դարմանումի պատճառով տանն են, հոգևորականները կայցելեն նրանց:

Սրբազան հոր հանձնարարությամբ թեմի քահանաները մշտապես հատուկ ուշադրության ներքո պիտի պահեն զինվորների ընտանիքները՝ նրանց նաև հոգևոր աջակցություն ցուցաբերելու համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված