ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ«ԴԱ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԷ»
Արխիվ 12-16ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԴԱ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԷ»
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի: Եվ այս առաջարկով նրանք դիմել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Թե որքանով է վերոնշյալը համապատասխանում իրականությանը iravunk.com-ը պարզեց անձամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից, ով մասնավորապես նկատեց.
- Ինձ ոչ մեկ էդ հարցով չի դիմել եւ դա լուրջ բան չէ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը դաժանաբար սպանվել է հունվարի 13-ին ռուսական ռազմաբազայի զինվոր Պերմյակովի կողմից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk