Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ ՀԱՆԵԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ ՀԱՆԵԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Երեկ գիշեր Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստում քվեարկվել է Ադրբեջանում քաղաքացիական ինստիտուտների գործունեության վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների պատրաստած զեկույցը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեծ ջանքերի շնորհիվ զեկույցն ընդունվել է առանց հակահայկական` «օկուպացված տարածքներ» ձեւակերպման, որը կար զեկույցի նախնական տեքստում: Արդյունքում ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունը իրենց քվեարկությամբ մերժել են պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի եւ Թադեուշ Իվինսկու կողմից պատրաստված զեկույցի այդ հատվածը, որի հետ Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում քննարկման է դրվել վերոնշյալ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ելույթը փոխանցվել է քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ: Տիկին Նաղդալյանը մասնավորապես նշել է. «Պարոն Ագրամունտի եւ պարոն Իվինսկու կողմից մշակված` «Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը ափսոսանք եւ դառնություն է առաջացնում: Համազեկուցողները բացարձակ անտեսել են Վեհաժողովի արժեքներն ու սկզբունքները: Խորը մտահոգության եւ հիասթափության առիթ է այն, որ զեկույցը զուրկ է Ադրբեջանում քաղաքական իրավիճակի ադեկվատ արտացոլումից` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով: Փաստաթղթի հիմնական էությունը պետք է լիներ երկրում ժողովրդավարական կառույցների վիճակը, փոխարենը` զեկույցի հենց առաջին պարբերության մեջ հեղինակները անդրադառնում են էներգետիկ ռեսուրսներին, որոնք «առանցքային դեր» են խաղում երկրում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրանք փորձում են ,,աշխարհաքաղաքական պատճառներով,, արդարացնել դատապարտելի իրավիճակը հիմնարար ազատությունների ոլորտում, ինչը որեւէ առնչություն չունի ժողովրդավարական հաստատությունների գործունեության հետ` առկա ներքին քաղաքական խնդիրների ողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի ու հայերի վրա: Սա պարզ արտացոլումն է Ադրբեջանի պետական քարոզչության:

Ինչպե՞ս կարող է պարոն Ագրամունտի եւ պարոն Իվինսկու դիրքորոշումն այդքան տարբերվել մարդու իրավունքների Հանձնակատար Մուիժնիեկսի եւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի գնահատականներից, ովքեր խստորեն դատապարտել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ներառյալ` հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը: Այդուհանդերձ, զեկուցողները որեւէ մտահոգություն չեն հայտնում երկրում ստեղծված իրավիճակի աննախադեպ բացասական գնահատականների շուրջ, որոնք տրվել են մարդու իրավունքների միջազգային դիտորդների կողմից:

Բավական տխրեցնող է, որ ադրբեջանական քարոզչության սիրված դրույթները հնչեցնելով` մեր գործընկերները իրենց ցուցադրել են որպես ադրբեջանական ավտորիտար ռեժիմի անձնական ներկայացուցիչներ:

Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս` զեկուցողները ամբողջությամբ անտեսել են միջազգային հանրության` մասնավորապես խնդրին առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Զեկույցում տեղ գտած ձեւակերպումը բավականին միակողմանի է: Հետեւաբար, փաստաթղթում չի կարելի չնկատել հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը եւ զեկուցողների հուսահատ փորձերը` շեղելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը երկրում առկա խնդիրներից, այդ թվում` մարդու իրավունքների սարսափելի վիճակից: Այս երկրի իշխանությունները ամեն ժողովրդավարականի ժխտման քաղաքականության գագաթնակետին են: Վերջերս նրանք ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ են տվել` դադարեցնելու իր գործունեությունը երկրում: Եվ սա նախքան խորհրդարանական ընտրությունների ամիսներն են, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը: Պատկերը շատ պարզ է` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելությունը չի ողջունվում Ադրբեջանում:

Այնպես որ, փաստերը հստակ հարց են առաջացնում` ինչպե՞ս կարող է հանդուրժվել Եվրոպայի խորհրդի անդամ պետության նման վարքագիծը:

Մենք կոչ ենք անում գործընկերներին հավատարիմ մնալ ԵԽԽՎ առաքելությանն ու նպատակներին եւ խուսափել կողմնակալ ու կոռումպացված փաստաթղթերի ընդունումից , ինչը վարկաբեկում է մեր կազմակերպությանը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված