ԿԱՊՐՈՆԵ ՎԱՀԱՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ ԵՐԿԱԹԵ ՎԱՀԱՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿԱՊՐՈՆԵ ՎԱՀԱՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ ԵՐԿԱԹԵ ՎԱՀԱՆՆԵՐԸ
Քիչ առաջ կապրոնե վահաններով կազմած պատը Բաղրամյան փողոցում վերածվեց երկաթե վահանների, ինչն առաջացրեց ցուցարարների զայրույթը: Սակայն ոստիկանությունը շարունակում է պնդել, որ ընդամենը հերթափոխ է տեղի ունեցել:
Հավելենք, որ այժմ Բաղրամյան փողոցում են գտնվում ԱԺ պատգամավորներ, Աժ ընդդիմադիր պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ուրիխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Սուքիասյանն և նույնիսկ Սամվել Ֆարմանյանը:
Փողոցի լուսավորությունը կրկին վերականգնվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝