ՊԱՏԳՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՊԱՏ ԿԱԶՄԵԼ
Արխիվ 12-16ՊԱՏԳՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՊԱՏ ԿԱԶՄԵԼ
Քիչ առաջ Բաղրամյան փողոցի սկզբնամասում ցուցարարներին միացան «Վիտամին» ակումբի տղաները: Նրանցից Արամ Mp3-ն ասաց. որ եկել է այստեղ, որպեսզի ժողովրդի և ոստիկանության միջև բախում տեղի չունենա:
Ի դեպ, այստեղ են նաև դերասան Ցոլակ Մլքե-Գալստյանը, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի որդին՝ դերասան Հայկ Պետրոսյանը:
Նշենք, որ քիչ առաջ կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ շուտով կմիանան նաև ընդիմադիր պատգամավորները, ովքեր պատրաստվում են պատ կազմել ոստիկանության առաջ, որպեսզի գործի չդրվեն ջրցան մեքենաները:
Հավելենք, որ այս պահին անջատվեցին Բաղրամյան փողոցի լույսերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk