ՀԱՅՏՆԻ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏՐՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՀԱՆԴԻՊԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏՐՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՀԱՆԴԻՊԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Այս պահին Բաղրամյան փողոցի սկզբնամասում ոստիկանության հետ փորձում է բանակցել հայտնի տաքսու վարորդ ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով վերջին շրջանում դարձել էր բոլոր լրատվամիջոցների թիվ մեկ բանախոսը: Վերջինս ոստիկանության հետ փորձում էր համաձայնություն ստանալ ՀՀ նախագահի հետ հանդիպելու` հինգ հոգանոց խմբով: Ավելին` Ա. Գալստյանը հորդորում է ցուցարարներին սադրանքների տրվելու փոխարեն, այնուամենայնիվ, հանդիպել ՀՀ նախագահի հետ եւ ներկայացնել ցուցարարների պահանջը: Սակայն, կարծես թե, նրա այս միտքը այս անգամ չընդունվեց Բաղրամյանում գիշերելու մտադիր ցուցարարներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk