Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍՐԱՆԸ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ». ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍՐԱՆԸ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ». ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հունիսի 25-ից հուլիսի 2-ը հանրապետությունում կմեկնարկի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Ըստ նրա` հունիսի 1-ին ավարտվել է դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որի արդյունքում ԵՊՀ դիմել է 3448 դիմորդ: «Ինչպես գիտեք, հանրապետությունում արձանագրված է դիմորդների թվի նվազում, սակայն, պետք է ուրախությամբ նշեմ, որ ԵՊՀ դիմած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ, տոկոսային առումով, այնքան էլ չի տարբերվում. չնչին տարբերություն կա»,- ասաց Ժ. Մանուկյանը: Վերոնշյալ փաստը բանախոսը հետեւյալ կերպ է հիմնավորում: «ԵՊՀ-ն կարողանում է ժամանակի պահանջներին համահունչ գիտելիք մատուցել»:

Խոսելով նախորդ տարվա ցուցանիշների մասին, պարոն Մանուկյանն ասաց, որ 2014-ին առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը 3601 է եղել: Բանախոսը չցանկացավ թվարկել, այսպես ասած, չպահանջված մասնագիտությունների ցանկը: «Չունենք այդպիսի ֆակուլտետ, որն ընդհանրապես պահանջարկ չունենա: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ, ավանդաբար, ավելի շատ է եղել դիմորդների հոսքը դեպի իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում մասնագիտությունները»:

Պարոն Մանուկյանը նկատեց, որ այս տարի որոշակի աճ է նկատվել բնագիտական թեւում: «Այս տարի հումանիտար թեւից բացի, դիմորդների աճ է նկատվում բնագիտական թեւում. ֆիզիկա, դեղագիտություն մասնագիտությունները եւս պահանջված են»:

Ժ. Մանուկյանն ընդգծեց, որ հայտագրման երկրորդ փուլին իրավունք ունեն մասնակցել ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: «Երկրորդ փուլին կարող են հայտագրվել նաեւ այն դիմորդները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել առաջին փուլում կայացած միասնական քննություններին»,- տեղեկացրեց Ժ. Մանուկյանը:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված