Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ «ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ ՉԿՐԵԼ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ «ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

ՉԿՐԵԼ»

 

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին:

Հիշեցնենք` երեկ ոչ թալանին նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր բողոքի հզոր ակցիա:

Արմեն Աշոտյանը իրավապահների պահվածքը համարեց արհեստավարժ. «Մենք պետք  է փաստենք, որ ոստիկանությունը բարձր մակարդակով կարողացել է գործողություններ իրականացնել, համբերատար  եւ հետեւողական աշխատել երիտասարդների հետ, որոնք ինձ վրա ազատ եւ արդար մարդկանց տպավորություն թողեցին: Ցավոք սրտի, իրենց միջեւ չկարողացան  կարգավորման այնպիսի մեխանիզմներ ընտրել, որպեսզի  այդ տարերային արդար ցասումը դարձնել ինստիտուցիոնալ»:

«Իրավունքը» ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեց`  քաղաքացիական հագուստով ոստիկանների  մուտքը  ակտիվիստների խումբ եւս բարձր մակարդակի աշխատանք   կարելի է համարել: «Ես չգիտեմ` քաղաքացիական համազգեստով քաղաքացիների առկայությունը  ինչ օրենսդրական ակտով  է կարգավորվում: Կարող եմ ինքս կռահել` օպերատիվ գործողությունների պարագայում ոստիկանները, որքան գիտեմ, կարող են տարբերանշան չկրել: Որպեսզի օգուտ տանք, գործին, պետք է ասենք, որ ունենք լավ երիտասարդություն»,- եզրափակեց Աշոտյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ