ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԻ ԲԱԺՆԻՑ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎՈՒՄ
Արխիվ 12-16ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԻ ԲԱԺՆԻՑ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎՈՒՄ
Երևանի ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված 53 ակտիվիստներին սկսում են կամաց-կամաց բաց թողնել: Այս պահի դրությամբ նշված բաժանմունքից ազատ են արձակվել անչափասներին և կանանց: Ոստիկանությունն արդեն սկսել է դուրս թողնել նաև տղամարդկանց: Ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ հավաքվել են նաև նրանց հարազատները: Բերման ենթարկվածներին տեղափոխում են նարկոլոգիական կլինիկա լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար: Բաժանմունքից դուրս եկողները լրագրողներին փոխանցեցին, որ իրենց տրվել է վկայի կարգավիճակ, իսկ բաժանմունքում այս պահին գտնվող անձանց շուտով բոլորին էլ ազատ կարձակվեն:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
