Ո՞ՒՄ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ ՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵԿ` ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ ՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵԿ`
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Երեկ, ի զարմանս մեզ, հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային հետեւում էր նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Արդեն կեսգիշեր էր, երբ նկատեցինք պրն Ղազարյանին գրողների միության շենքի մոտակայքում` թփուտների ետեւում: Փորձեցինք զրուցել նախարարի հետ` պարզելու նրա կարծիքը ակցիայի մասին:
- Պրն Ղազարյան, ես «Իրավունք» թերթից եմ, Սոնա Դավթյան...
- Հա, ինչ անեմ:
- Ձեր կարծիքը բողոքի ակցիայի մասին:
- Կարծիք չունեմ:
- Ակտիվիստներին կհաջողվի՞ իրենց նպատակին հասնել:
-Կարծիք չունեմ: Ես այսօր ծնունդի եմ, ինձ մի խանգարեք:
- Պարզապես տեսա Ձեզ, մտածեցի` Ձեր աջակցությունն եք հայտնում:
- Բացարձակ, բացարձակ: Ես կապ չունեմ:
Հ.Գ. Տեղեկացնենք` Գաբրիել Ղազարյանի հետ զրուցել ենք երեկ` մոտ կեսգիշերին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk