«Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՍԵՎԱՆԸ ԳՐԱՎԻ ՏԱԿ ԼԻՆԵԼ». ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆԻՆ
Արխիվ 12-16«Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՍԵՎԱՆԸ ԳՐԱՎԻ ՏԱԿ ԼԻՆԵԼ». ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆԻՆ
Բնապահպան Սիլվա Ադամյանը վերջերս հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի կողմից Սեւանը գրավի տակ է: «Իրավունքը» գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանից հետաքրքրվեց` հայտարարությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե`ոչ: «Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ո՞նց կարող է նման բան լինել: Սեւանն անգնահատելի արժեք է: Ես չեմ հավատում այդ հայտարարության իսկությանը»,- պատասխանեց նախկին նախարարը:
Պետք չի զարմանալ, քանի որ անհավանական ու անհավատալի բաներ մեր երկրում ցավքո շատ են կատարվում` հատկապես նման բնապահպանության նախարարի առկայության դեպքում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk