«ՀԵՏԵՎԻՑՍ ՄԻ ՎԱԶԵՔ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
Արխիվ 12-16«ՀԵՏԵՎԻՑՍ ՄԻ ՎԱԶԵՔ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
Երեկ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հզոր բողոքի ալիք էր բարձրացրել էլ, որին, ի դեպ, մասնակցում էին ազատամարտիկներ: «Իրավունքն» այսօր ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք» միավորման նախագահ Ռուստամ Գասպարյանից փորձեց պարզել` ինչու նա իր մարտական ընկերների կողքին չէր: «Ես էլ իմ տեղում էի»,- պատասխանեց Գասպարյանը եւ արագ խույս տվեց լրագրողներից:
«Բայց պետք էր պայքարողների կողքին լինել»,- հակադարձեց «Իրավունքը»:
«Մենք էլ էինք ժողովրդի կողքին կանգնած»,-ասաց Գասպարյանը, ապա նյարդայնացած ասաց. «Հետեւիցս մի վազեք, մեկ է, չեմ խոսելու»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ պատգամավորը դեռեւս ամիսներ առաջ, երբ ԲՀԿ-ն պատրաստվում էր այսպես ասած հեղաշրջման, ազատամարտիկ-պատգամավորը հանդես էր գալիս ամպագորգոռ հայտարարություններով, թե շուտով իրենք են իշխանության գալու եւ ժողովրդի վիճակը բարելավելու: Բա մի հարցնող լինի, պարոն Գասպարյան ո՞ւր էիք երեկ, երն ժողովուրդը ձեր կարիքն ուներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk