Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԻՐԵ՞Լ ԱՇՈՏՅԱՆԻՆ. ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԻՐԵ՞Լ ԱՇՈՏՅԱՆԻՆ. ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՏԱՊԱԼՎԵՑ

 

Այսօր Ազգային ժողովում իր նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ըստ որի ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իր պաշտոնավարման տարիներին պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ: Նախաձեռնությունն ըստ էության չարժանացավ հավանության եւ ընդդիմությունն այն անխնա քննադատության ենթարկեց: ԱԺ կուլիսային խոսակցություններից հասկացանք, որ ընդդիմությունը չի սիրում հատկապես Աշոտյանին, այլ ոչ թե այն, թե ինչ է ներկայացվում, քանի որ բազմաթիվ օրենքներ եղան, որոնք եւս ընդդիմության սրտով չէին, օրինակ ակցիզային հարկի բարցրացման հարցը, բայց դրան գոնե դեմ են քվեարկել, չնայած որ կարող էին բոյկոտել ու քվորում չլինելու պատճառով օրենքը չանցներ: Սակայն տվյալ նախաձեռնության պարագայում կարծես ավելի շատ Աշոտյանի անձն էր պատճառ, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, հետեւաբար քվորումի բացակայության պատճառով այն տապալվեց, իսկ իշխանությունը դրանից առանձնապես չտխրեց:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ