Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Արխիվ 12-16

ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ  ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած  ակցիայի անդամներին և մասնակիցներին ցրելու ժամանակ բազմաթիվ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ:  Նրանց մասին տեղեկություն ստանալու համար «Իրավունք»- ը դիմեց մայրաքաղաքի մի քանի բուժհաստատություն: Մասնավորապես՝ «Արմենիա բժշկական կենտրոն»-ից տեղեկացրեցին, որ ժամը 10.00-ի սահմաններում անգիտակից վիճակում  իրենց հաստատություն են տեղափոխել տարիքով մի տղամարդու, որի ինքնությունը դեռևս չեն կարողացել պարզել, սակայն միջոցներ են ձեռնարկում նրան ուշքի բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Շտապ օգնության թիվ 3» կլինիկական հիվանդանոցից «Իրավունք»-ին տեղեկացրեցին, որ իրենց բուժհաստատություն է տեղափոխվել 1984 թվականին ծնված մի տղամարդ, ոտնաթաթի սալջարդ ախտորոշմամաբ, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Սամվել Կարապետյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ընդհանուր առմամաբ տեղափոխվել է 10 մարդ, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել:

«Այս պահի դրությամբ բաժանմունքում  հինգն են: Լուրջ վնասվածքներ չկան, հիմնականում քերծվածքեր են և փափուկ հյուսվածքների սալջարդեր: Ոսկրային ոչ մի կոտրվածք չունենք»,- «Իրավունք»-ին փոխանցեց Ս. Կարապետյանը:

Եթե վնասվածքներն այնքան էլ ծանր չեն, ապա ե՞րբ դուս կգրվեն այդ 5 հիվանդները հարցին Ս.Կարապետյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի առողջացման դինամիկայից ելնելով , իսկ այս պահին նրանք դեռ գտնվում են հսկողության տակ:

ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված