Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է, 11 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք
Արխիվ 12-16Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է, 11
ոստիկան ստացել է մարմնական վնասվածք
Հունիսի 23-ին ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշման դեմ անցկացվող ցույցը ցրելուց հետո, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել 8 քաղաքացի, որոնցից երեքը օգնություն ստանալուց հետո արդեն հեռացել է հիվանդանոցից, իսկ մնացած հինգը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ սալջարդեր, կոտրվածքներ, տուժել են նաև նրանց աչքերը:
Քաղաքացիներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այս իրադարձությունից տուժել են նաեւ 11 ոստիկաններ, ովքեր ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
