Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները

ՈՂՋ ԳԻՇԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ԴԵՄՔԵՐՆ ՈՒ ԴԵՊՔԵՐԸ (+ՖՈՏՈՇԱՐՔ)

Արխիվ 12-16

ՈՂՋ ԳԻՇԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ԴԵՄՔԵՐՆ ՈՒ ԴԵՊՔԵՐԸ (+ՖՈՏՈՇԱՐՔ)

 

Այս պահին արշալույսները խաղաղ են Բաղրամյան փողոցում, թեպետ ողջ գիշեր ոստիկանությունն ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հանրությունը մնացին հենց փողոցի սկզբնամասում` Գրողների միության տան հարեւանությամբ: Ինչպես նշեց ակտիվիստներից մեկը գիշերը նստացույցին մասնակցում էր 1500 մարդ, սակայն փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ պնդում էր. «Հատ-հատ հաշվեք, եթե 1500 հոգի մարդ կա, ես վկայականս վայր կդնեմ»: Ընդգծենք, որ պարոն փոխոստիկանապետը նույնպես արթուն մինչեւ վերջ մնաց ցուցարարների հետ ու շարունակեց անհույս բանակցությունները վերջիններիս հետ: Եվ նույնիսկ անկեղծացավ. «Եթե կարծում եք, որ որեւէ ոստիկան դեմ չէ էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա չարաչար սխալվում եք: Բայց դա չի նշանակում, որ մենք կհանդուրժենք անօրինականությունը»: Ի դեպ, նստացույցի ընթացքում սադրիչների պակաս չզգացվեց, սակայն ցուցարարների հիմնական կորիզը կարողացավ խուսափել ոստիկանության հետ բախումներից եւ գիշերվա ընթացքում որեւէ միջադեպ չգրանցվեց: Թերեւս մեծ դերակատարություն ունեցավ նաեւ այն, որ ավելի վաղ իրենց խոսքով, հորդորներով ու աղոթքով պայքարող ժողովրդի կողքին էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ ու Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հատկանշական էր, որ այնտեղ էր նաեւ ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ, ով մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրական ու հայանպաստ գործողություններով եւ հայտարարություններով: Ու երբ թվում էր, թե ժողովրդի կողքին մտավորականության, հոգեւորականության էլիտան է ու նրանց ոչինչ չի սպառնում, հանկարծ REN.TV-ում հայտնվում է հայտնի մայդանասեր ԴԱՆԻԵԼ ԻՈՆԻՍՅԱՆՆ ու «ալամ աշխարհին» վստահեցնում, որ ամեն ինչ Երեւանում ճիշտ այնպես է, ինչպես մայդանում: Այստեղ է, որ պետք է ասենք` «ախորժակիդ քացախ, եղբայր», ո՛չ ցուցարները, ո՛չ սոցցանցերի ակտիվը որեւէ կերպ չի դրդում մայդանային իրավիճակի: Ավելին` թեպետ ոստիկանությունը մոտ 20 ժամ զգուշացրեց ցուցարարներին, որ Բաղրամյան փողոցի մեջտեղում նստացույց անելը անօրինական է եւ ստիպված կլինեն ջրցան մեքենան գործի դնել, բայց չարեցին դա` շարունակելով հանդուրժողականություն դրսեւորել: Իսկ գիշերը Բաղրամյան փողոցում մի պահ հիշեցնում էին 90-ականները, քանի որ ոչ միայն փողոցային լույսերն անջատվեցին, այլեւ ոստիկանության ու ժողովրդի միջեւ հայտնվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ նախկին պատգամավոր, բոլոր ժամանակների միակ ընդդիմադիր ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ ու սկսեց իր հին ոճով ու երկարաշունչ բացատրել, թե որտեղ է թաքնված հարցի լուծումը` մի պահ վայելելով իր հերոսանալու ակնթարթները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում դիպուկ դիտարկում է արել քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. «Ցույցի ընթացքում տեսախցիկների առջեւ հայտնվող դեմքերը կամաց-կամաց փոխվում են։ Եթե երեք օր առաջ ակտիվիստների բացարձակ մեծամասնությունը հասարակության լայն շրջանակների համար անհայտ մարդիկ էին, ապա հիմա այնտեղ կարելի է տեսնել տարբեր` այսպես կոչված «հասարակական նախաձեռնությունների» նախկին ու ներկա առաջնորդների։

Կարծում եմ` այս փաստը շատերի համար է խոսուն։ Այսպես թե շարունակվեց, ցույցի նպատակներն էլ կփոխվեն, բնույթն էլ։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ ներկայիս փաստացի առաջնորդները, չունենալով գործողությունների հստակ ծրագիր, փակուղում հայտնվեցին։ Հանգուցալուծում էին փնտրում, նոր խնդիրներ ստացան։ Հիմա փորձում են շտկել իրավիճակը, առաջարկելով վերադառնալ Ազատության հրապարակ, բայց արդեն չի ստացվում. բարձրախոսը շատ է ձեռքից ձեռք անցնում»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռ մութը չընկած հայտարարել էր, որ նախագահականը պատրաստ է ընդունել ցուցարարներից 5 հոգանոց խմբի ու լսել նրանց պահանջները, սակայն նրանք հրաժարվեցին: Սակայն, ողջ գիշեր Վ. Օսիպյանի հետ մասնավոր զրույցներում քննարկում էին հնարավոր տարբերակ հանդիպելու ՀՀ նախագահի հետ, բայց լրագրողների ներկայությամբ: Ինչեւէ, գիշերային հանգիստը դժվար թե շարունակվի առավոտյան, հաշվի առնելով, որ Բաղրամյան փողոցում ակտիվ առավոտ է սպասվում, որովհետեւ ցուցարարներին դեռեւս չի հաջողվել համոզել վերադառնալ Ազատության հրապարակ, մինչդեռ  շուտով ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի եւ պատգամավորները ստիպված են ճեղքել ցուցարարների ու ոստիկանության «պատը», որպեսզի մասնակցեն նիստին: Շեշտենք նաեւ, որ այս ամենին զուգահեռ սոցցանցերում առավել լայն արձագանք էր գտել նստացույցի ժամանակ համբուրվող զույգը` իր ողջ ռոմանտիզմով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված