Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ԱՄԵՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՈՒՄ». Պրոդյուսեր (+Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՈՒՄ». Պրոդյուսեր (+Ֆոտոշարք)

 

Oրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի ու Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ համատեղ համերգ-ներկայացումը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ՝ հավելելով, որ սա նախագծի երկրորդ բեմելն էր վանաձորյան պրեմիերայից հետո ու Գյումրիում կայանալիք համերգից առաջ:

Իր իսկ փոխանցմամբ՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ի թիվս հարյուրավոր արցախցիների համերգ-ներկայացմանը ներկա է եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա Շուշիում կայացած հանդիպման ժամանակ պատվոգրեր է հանձնել Վանաձորի քաղաքապետարին ու «Հորովելին»՝ ազգասեր ու հայրենանվեր գործի համար:

«Արցախյան համերգը շատ կարևոր էր նաև Գյումրու և Վանաձորի թատրոնների համար: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ամեն արվեստագետ գոնե մեկ անգամ պետք է ելույթ ունենա Արցախում: Իսկ Գյումրու համերգը, որ Վանաձոր-Ստեփանակերտ-Գյումրի համերգաշարի վերջակետն էր, ապացուցեց, որ մեզ հաջողվել է ստեղծել մի նախագիծ, որ ասելիք ունի»,- հպարտությամբ նշեց Տ. Վիրաբյանը:

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ