Վ. ՕՍԻՊՅԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՄԻԱՆԱ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Վ. ՕՍԻՊՅԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՄԻԱՆԱ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության ու ոստիկանության միջեւ: Երեւանի փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ OՍԻՊՅԱՆԸ նստել է ակտիվիստների կողքին, որպեսզի բանակցի նրանց հետ ու ընդհանուր հայտարարի գան: Սակայն, ցուցարարները ոգեւորված բացականչել են. «Ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է»: Ավելին` ցուցարարները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ Վ. Օսիպյանը ցանկանում էր միանալ իրենց: Ինչեւէ, նշենք, որ պարոն Օսիպյանը տեսնելով, որ բանակցություններն ապարդյուն են, կրկին ոտքի է կանգնել ու շարունակել իր գործը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
