ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ԱԿՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՐԵՔ ՀՈԳՈՎ ՄՏՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Արխիվ 12-16ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ԱԿՑԻԱՅԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՐԵՔ ՀՈԳՈՎ ՄՏՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Նախագահի նստավայրի դիմաց ակցիայի անդամները սպասում են հոսանքի թանկացման կասեցման փաստաթղթին: Մինչ այդ նրանց առաջարկել են ներս մտնել եւ զրուցել այդ թեմայով, սակայն նրանք չեն համաձայնել եւ դեռ սպասում են: Մասնակիցներին են միացել նաեւ Բագրատ Սրբազանը եւ Տեր Ասողիկ քահանան, ովքեր եւս համոզում են նրանց երեք հոգով ներս մտել եւ հարցին լուծում տան ներսում: Սրան զուգահեռ մարզերում եւս նկատվում է ակտիվություն, եւ Սեվանից Երեւան են ժամանել էլի ակտիվիստներ: Տեղեկություններ եղան, որ այսօր առավոտյան Գյումրիից թույլ չեն տվել մարդկանց տեղափոխվել Երեւան ակցիային մասնակցելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk