ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ
Բաղրամյան փողոցում իրավիճակը գնալով ավելի է լարվում: Քիչ առաջ ոստիկանները նախապես զգուշացնելով փողոցի մեջտեղում նստածներին եւ լրագրողներին դուրս գալ փողոցից` փորձեցին ուժ կիրառել «Որ թալանին» նախաձեռնության ցուցարարների վրա: Սակայն, մի քանի քայլ առաջ մղվելուց հետո, հիմա կրկին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բանակցություններ են ընթանում: Ի դեպ, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք` ներկայանալով ոստիկանության անունից, մոտեցել են ցուցարարների մոտ գնտնվող «Իրավունքի» եւ «Ա1+» թղթակիցներին ու հեռացրել նրանց: Իրավիճակը շարունակում է պայթունավտանգ մնալ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk