ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՐԵՔ ՀՈԳԱՆՈՑ ԽՈՒՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ
ԵՐԵՔ ՀՈԳԱՆՈՑ ԽՈՒՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ
Ժամը 19:00-ին մեկնարկած «Ոչ թալանին» երթի մասնակիցներն այս պահին նստել են Բաղրամյան փողոցի սկզբում: Իրավապահները երթի մասնակիցներին հաղորդել են, որ Նախագահականը պատրաստ է երթի մասնակիցներից երեք հոգանոց խումբ ընդունել` պահանջները լսելու համար: Մինդեռ ակտիվիստները չեն համաձայնում այդ պահանջին` ասելով, որ երթի են եկել ոչ թե երեք հոգի, այլ մի քանի հարյուրը, հետեւաբար նախագահականը պիտի բոլորին ընդունի: Ոստիկանները շարունակում են հորդորել երթի մասնակիցներին հրաժարվել Բաղրամյան 26 բարձրանալու մտքից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
