ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ԱՌՋԵՎ
Արխիվ 12-16ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ԱՌՋԵՎ
Այս պահին խիստ լարված իրավիճակ է տիրում Բաղրամյան 26-ի առջեւ: Ոստիկանները պատ են կազմել վահաններով, իսկ նրանց թիկունքում ոստիկանական ջրցան մեքենաներն են: «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցներից մի քանիսը նստել են ճանապարհի վրա ու պնդում են, որ թույլ չեն տալու ոստիկանությանը տանել երթի մասնակիցներից որեւէ մեկին: Այստեղ է նաեւ Ոստիկանության հասարակայնության եւ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով հորդորում է երթի մասնակիցներին հեռանալ, սակայն ակտիվիստները շարունակում են իրենց ակցիան` շեշտելով, որ իրենց երթը բացառապես խաղաղ է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
