ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ՞ ԵՆ ԳՆՈՒՄ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ՞ ԵՆ ԳՆՈՒՄ
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց հոսանքի թանկացման դեմ սկսված երթը: Երթի սկսվելուց րոպեներ հետո ոստիկանները մի դեռահասի թեւերը բռնած փորձեցին իրենց հետ տանել, սակայն երթի մասնակիցները թույլ չտվեցին, որ երիտասարդին տանեն: Իսկ ոստիկանները պատճառաբանեցին, որ վերջինիս գրպանում ինչ-որ բան կա, որ նա պետք է հանի, հետո նոր մասնակցի երթին: Սակայն, ներկաները պնդում էին, որ դեռահասի գրպանը ոչինչ չի եղել, այլ դա դրել են ոստիկանները: Ստեղծված լարված վիճակում դեռահասը ուշագնաց եղավ, բայց ներկաներին հաջողվեց նրան ուշքի բերել: Ուշագրավ էր այն, որ դեպքից հետո ոստիկանները շտապ հեռացան, այդպես էլ չպարզաբանելով, թե վտանգավոր առարկա արդյոք կար տղայի գրպանում, թե` ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
