ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴՈՒՍՏՐՆ ԱՄՈՒՍԱՑԵԼ Է ՌԵԺԻՍՈՐ ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴՈՒՍՏՐՆ ԱՄՈՒՍԱՑԵԼ Է ՌԵԺԻՍՈՐ ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը և Հրանտ Դինքի դուստրը` Սերա Դինքն ամուսնացել են: ֆեյսբուքյան իր էջում Էրիկ Նազարյանը, մասնավորապես գրառել է. «Մեր կյանքի ամենագեղեցիկ օրը … օրհնված մեր ընտանիքների և ամբողջ աշխարհում մեր եղբայրների ու քույրերի, մեր սիրելի կնքահայր Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի կողմից: Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց նոր ընտանիք է ծնվում է այսօր: Շնորհավոր Հայրերի օրը, սիրելի հայրիկ և Հրանտ: Դուք լուսավորում եք սիրով և կրքով մեր սրտերը` ճանապարհներին ընդառաջ …»: Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, հետագայում` տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Որպես սցենարիստ Էրիկն արժանացել է Օսկար մրցանակաբաշխության հիմնադիր Ամերիկյան կինոակադեմիայի (Academy of Motion Picture Arts and Sciences) «Նիքոլ» դրամաշնորհին: Դա աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է կինոդրամատուրգիայի ասպարեզում: Որպես կինոռեժիսոր Նազարյանի ֆիլմերը հայտնի են իրենց գեղարվեստական ազդեցիկ արտահայտչամիջոցներով և հուզիչ պատկերներով: Սան Սեբաստիանի և Թուրինի միջազգային կինոփառատոններում ներկայացված նրա «Մթնշաղի ժամը» ֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել իր ուրույն ձեռագրի համար:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk