Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ԱՅՍ ՏԱՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ». ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՏԱՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ». ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Այս տարվա  փետրվարին ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարեց, որ Հայաստանի ջրապահովման խնդիրը լուծելու համար առաջիկայում նախատեսվում է կառուցել Կապս, Վեդի, Եղվարդ, Մաստարա ջրամբարները, որոնք  Հայաստանի ջրային պաշարների ամբարման համար մեծ նշանակություն ունեն:


«Իրավունքը» ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանից պարզեց` աշխատանքներն ինչ փուլում են: «Կապսիի ջրամբարների կառուցման աշխատանքներն ավելի առաջանցիկ տեմպերի մեջ են: Վեդիի ջրամբարի  նախագծման փուլն մինչեւ տարեվերջ, հուսանք, կավարտվենք: Կապսի ջրամբարի աշխատանքները տեխնիկատնտեսական հիմնավորումների շրջանում է: Հուսով ենք` նախագծման փուլը մինչ տարեվերջ կավարտենք: Եթե ամեն ինչ լավ լինի,  վերջին երկու ջրամբարների շինաշխատանքները կարող ենք սկսել:  Եղվարդի ջրամբարի կառուցման աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի  կառավարության հետ: Հիմա տեխնիկական հիմնավորման փուլ ենք անցում: Սրանից  հետո նախագծային փուլ ենք  մտնելու»,- պատասխանեց պրն Հարությունյանը:

Արամ Հարությունյանից նաեւ  հետաքրքրվեցինք` եթե սակավաջրության խնդիր չկա, կարո՞ղ ենք ասել` այս տարի ոռոգման ջրի խնդիր չե՞նք ունենա: «Ենթադրում եմ` այո, չենք ունենա: Ուղղակի կխնդրենք, որ մարդիկ նաեւ վճարեն  իրենց օգտագործած ոռոգման ջրի համար»,- ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը, ապա հավելեց. «Կարծում եմ` Սեւանից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ