ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐՎԻ
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐՎԻ
ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ քիչ առաջ դեռեւս շարունակվող արտահերթ նիստի ժամանակ նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից գրություն է եկել, առ այն, որ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան եւ օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը: Ինչպես նաեւ ՀՀ վարչապետն առաջարկել է «Ակցիզային օրենքի» փոփոխության նախագծի երկրորդ ընթերցումը հանել արտահերթ նիստի օրակարգից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk