Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՉԷՐ

Արխիվ 12-16

ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐԹԱԿՈՒՄ ՉԷՐ

 

Հունիսի 19-ից Ազատության հրապարակում մեկնարկել է նստացույց ընդդեմ հոսանքի թանկացման: Տարբեր քաղաքական գործիչներ Ազատության հրապարակում էին, սակայն, ինչպես ականատես եղավ «Իրավունքը», քաղաքացիներից մեկը նախատում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, թե ինչու նա եւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ հարթակում չեն, այլ դիտորդի կարգավիճակով են հետեւում ակցիային: Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ակցիայի  կազակերպիչներն ուրիշ են, այդ պատճառով ինքը հարթակում չէ: «Իսկ ե?րբ եք դուք կազմակերպելու»,- հետարքրքվեց քաղաքացին:

«Երբ ժամանակը գա»,-պատասխանեց Մարտիրոսյանը:

«Վախենո՞ւմ եք»,- շարունակեց քաղաքացին:

«Ինչի՞ց»,- հարցրեց քաղաքական գործիչը:

«Չգիտեմ»,- ասաց քաղաքացին:

«Բա ես էլ չգիտեմ»,- պատասխանեց կուսակցության փոխնախագահը:

«Բա գնացեք կանգնեք ժողովրդի մոտ: Ուզում եմ, որ ձեր կուսակցությունը վերեւում կանգնած լինի»,- նորից պնդեց իր պահանջը քաղաքացին:

«Մեկ այլ հարցով»,- հակիրճ պատասխանեց  Ա. Մարտիրոսյանը:

«Սա ամենակարեւոր հարցն է: Դուք էլ պետք է կանգնեք, դաշնակներն էլ: Բոլորը պետք է կանգնեն»,- համառորեն չէր  նահանջում քաղաքացին:

«Ամենակարեւորը չէ, բայց ամենակարեւորներից մեկն է: Կան կազմակերպիչներ, մենք իրենց չենք խանգարում, օգնում ենք»,-հակադարձեց «Ժառանգության» փոխնախագահը:

Ինչ վերաբերում է  ընդդիմության շրջանում վերադասավորումներին եւ թեժ աշուն լինել-չլինելուն, Մարտիրոսյանի խոսքով` աշնանը ակտիվություն կլինի սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բայց «թեժ», «կիսաթեժ» բառախաղերի հետեւից խորհուրդ տվեց չընկնել:

Արդյոք «Ժառանգություն»-ում  կամաց-կամաց չեն պատրաստվում հաջորդ ընտրություններին: «Դեռ ոչ, դեռ վաղ է»,- ասաց քաղաքական գործիչը:

«Ալյանս», քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ  համագործակցության հարցին ի պատասխան էլ Մարտիրոսյանն ասաց` նմանատիպ հարց չի քննարկվել:

Թեժ աշուն լինել-չլինելու հարցը ուղղեցինք նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով  լիաթոք ծիծաղեց, ապա ասաց. «Այդ թեժությունն անակնկալ պահին գալու է»:

Հ. Գ. Եթե  թեժ աշունը գալու է այնպես, ինչպես մինչեւ հիմա, ապա դա, իրոք, մեր ծիծաղելի է: Դա նույնն է, թե չի գալու, կամ վայ էդ գալուն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված