Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՆ ՉԻ ԳՆԵԼ, ԲԱՅՑ…

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՏՈՒՆ ՉԻ ԳՆԵԼ, ԲԱՅՑ…

 

Հունիսի 19-ին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը  կազմակերպել էր բողոքի ակցիա` ընդդեմ հոսանքի սակագնի թանկացման: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով տեւական ժամանակ է ինչ չի երեւում արենայում:  «Իրավունքը» Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց` ինչո՞ւ էր նա վերջերս գնացել Արեւմտյան Հայաստան, արդյոք նա այնտեղ տուն պետք է գներ, ինչպես գրել էր լրատվամիջոցներից մեկը: «Եղել եմ մեր հայրենիքի արեւմտյան հատվածում եւ ԱՄՆ-ում ընտանեկան հարցերի պատճառով: Վերադարձել եմ մի քանի օր առաջ»,- այս կերպ մեկնաբանեց վերոնշյալ խոսակցությունները:

Իսկ թե ինչու էր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել Արեւմտյան Հայաստան,   չմանրամասնեց, միայն ասաց, որ մասնավոր այց էր. «Ցեղասպանության100-ամյակից հետո որոշեցի իմ պապենական գյուղերն այցելել»:

Ի դեպ, նախագահի նախկին թեկնածուն լրատվամիջոցներից մեկի հետ  զրույցում ասել էր, որ մեր երկրի որոշ դեսպանների հետ ինչ-որ ծրագիր ու պայմանավորվածություններ ունի, բայց մանրամասներն առայժմ գաղտնի է պահում։ Իսկ պայմանավորվածությունները հիմնականում քաղաքական են: Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը դժգոհություն ու զարմանք է  առաջացրել  քաղաքական ու հանրային շրջանակներում, որոնք սա համարում են պետական դավաճանությանը բնորոշ քայլ կամ ինքափիառի դրսեւորում: Հուսանք` մեր պատմական հայրենիք այցելելը եւս  Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնեցնում օտար դեսպանների հետ, չնայած պարոն Հովհաննիսյանի նման դրսեւորումը նորություն չէ շատերի համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ