Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

 

 

 

Բաքվում շարունակվում են Եվրոպական առաջին ամառային խաղերը, այսօր մեկնարկած սամբոյի մրցարում Հայաստանն ունեցավ երեք ներկայացուցիչ. 90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել մոլդովացի Վալերի Մելեասչեւիչի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում Դանիելյանը 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին: Այսպիսով, հայ մարզիկը բրոնզե մեդալի համար կպայքարի լիտվացի Ռադվալիս Մատուկասի հետ:

57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի եւ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը պարտությամբ մեկնարկեց, եւ քանի որ Կիրակոսյանին հաղթած ռուսաստանցի Այմերգեն Ակտունովը դուրս եկավ եզրափակիչ, հայ սամբիստը նույպես կպայքարի բրոնզե մեդալի համար, մրցակիցն է՝ Ուլադզիսլաու Բուրցին: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Բալասանյանին մեկնարկում պարտության մատնեց եւ դուրս եկավ եզրափակիչ ռուս Աննա Խարիտոնովան: Բրոնզե մեդալի համար հայ մարզուհին կպայքարի բուլղարացի Մագդալենա Վերբանովայի հետ:

Սամբոյի վճռական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ