ՈՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՈՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի «Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի դեմ «Եհովայի վկաներ»-ի խնդրով մի քանի անգամ հարուցվել էր գործ, որոնք փակվել են հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն պարզվում է` վերջին երկու դեպքերի առնչությամբ գործ էր հարուցվել՝ նրանց ստենդների ու քարոզչության դիմաց խունկ վառելու համար:
Ահարոնյանի խոսքով` օրերս ԴԱՀԿ ներկայացուցիչը եկել է իրենց տուն և ասել, որ նշանակված 30 հազար տուգանքը չվճարելու դեպքում նրա տանից բռնագանձում կկատարվի: Այս առնչությամբ պարոն Ահարոնյանը բաց տեքստով դիմել է ՀՀ ԱԴ նախարարին ու ոստիկանապետին.
«Ես հիմա դիմում եմ Արդարադատության նախարարին և Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նրանք էլ քրիստոնյա են ու պետք է հասկանան ինձ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու նրանք նույնպես: Ես դիմում եմ նրանց, որ պայքարեն, ինչպես ես ու կամ իմ փոխարեն վճարեն տուգանքը: Քանի որ ես պատժվում եմ՝ իմ հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու համար»:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունը որեւէ միջոցառում չի ձեռնարկում, թե՛ հոգեվորսության եւ թե՛ այլասերվածության դեմ պայքարի հարցում: Այլ հակառակը, պայքարում է դրանց դեմ պայքարողների դեմ: «Իրավունքն» անդրադարձել էր այս տարի բրիտանական ֆիլմերի ցուցադրմանը, որտեղ ներկայացված են եղել դրվագներ, որոնք այլասերվածություն էին տարածում, ինչի մասին, ի դեպ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցում էր ուղարկել գլխավոր դատախազությանը, որտեղից նամակը ուղղորդել էին ոստիկանությանը, որտեղից մինչ այժմ չկա որեւէ հստակ պատասխան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk