Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

Երկրապահների մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Արխիվ 12-16

Երկրապահների մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

 



Այսօր ԱԺ պատգամավորները ձայների 104 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ  առաջին ընթերցմամբ անցկացրեցին Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է երկրապահի կարգավիճակ տրամադրելու  փաստաթղթերի ընդունումը երկարաձգել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Իր խոսքում հիմնական զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասաց, որ գործող օրենքի համաձայն` փաստաթղթերը պետք է ընդունվեին մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը: Նա նշեց, որ մինչ այսօր հսկայական աշխատանք է կատարվել, ուսումնասիրություններ են կատարվել, այս կամ այն փաստաթուղթ ներկայացնողի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստն ապացուցելու համար հարկ է եղել նույնիսկ հրավիրել նախկին կամավորական ջոկատների հրամանատարների: Այդուհանդերձ, ժամանակի մեջ չտեղավորվելու պատճառով առաջարկվում է երկարաձգել փաստաթղթերի ընդունումը մինչև 2017 թվականի դեկտեմբեր:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ