ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԼՔԵՑ ՊԱՅՔԱՐԸ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԼՔԵՑ ՊԱՅՔԱՐԸ
Բաքվում շարունակվում են Եվրոպական առաջին ամառային խաղերը, որտեղ բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ պարտությամբ մեկնարկեց: 64 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը հենց մեկնարկում լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Միայն 52 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանին է հաջողվել մեկ հաղթանակ գրանցել եւ դուրս գալ քառորդ եզրափակիչ, մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Նանդոր Ցոկայինն էր: Հունիսի 23-ին կայանալիք քառորդ եզրափակչում Նարեկ Աբգարյանը կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
