ՌՈՒՍԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՎԱՌ ԱՍՏՂԵՐԻՑ ՎԱԼԵՐԻԱՆ ԵՎ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶՈՒԳԵՐԳ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՎԱՌ ԱՍՏՂԵՐԻՑ ՎԱԼԵՐԻԱՆ ԵՎ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶՈՒԳԵՐԳ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Ռուսական էստրադայի վառ աստղերից երգչուհի ՎԱԼԵՐԻԱՆ օրերս Հայաստանում էր: Իսկ հայաստանյան այցի մանրամասների մասին իր «Ինստագրամի» էջում գրել է նրա ամուսինը` ԻՈՍԻՖ ՊՐԻԳՈԺԻՆԸ , ով նաեւ Վալերիայի պրոդյուսերն է. «Կյանքն այնքան տարբեր գունապնակ ունի: Մեկ օրը նման չէ մյուսին: Այսօր մասնակցեցինք մի շատ գեղեցիկ հարսանեկան արարողության եւ Վալերիան երգեց հրաշալի զուգերգ Հայաստանի հիասքանչ երգիչներից Արման Հովհաննիսյանի հետ: Երգը կոչվում է «Вера в любовь» («Հավատը սիրո մեջ»)…»: Ի դեպ, թեպետ Ի. Պրիգոժինը Արման Հովհաննիսյանի եւ Վալերիայի զուգերգից մի փոքրիկ հատված է տեղադրել «Ինստագրամում», սակայն այն արդեն իսկ լայն արձագանք է գտել: Վալերիայի երկրպագուներն ու երկրպագուհիները պահանջում են այս զուգերգի ամբողջական տարբերակն ու երգի հիման նկարահանված տեսահոլովակ: Ավելին` մի շարք օգտատերերի կողմից այս զուգերգը այսպիսի գնահատական է ստացել. «Երգում են Ռուսաստանի եւ Հայաստանի լավագույն ձայները»: Իսկ երգի հեղինակ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ արձագանքելով Վալերիայի պրոդյուսերի գրառմանը` նշել է. «Որպես այս երգի կոմպոզիտոր, ես շատ հպարտ եմ, շնորհավորում եմ Արմանին եւ հիասքանչ Վալերիային, ցանկանում եմ բազում հաջողություններ եւ թող լինի «Հավատ սիրո մեջ»»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk