ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին ամառային խաղերում սպորտային մարմնամարզության հենացատկում Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը նվաճեց արծաթե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Ջուլիա Շտայնգրուբերը, բրոնզե մեդալը բաժին հասավ հոլանդացի Լիզա Թոպին: Հիշեցնենք, որ Սեդա Թութխալյանը Ռուսաստանի հավաքականի կազմում Բաքվում դարձել էր նաեւ ոսկե մեդալակիր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
