Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

Ա. ԹՈՐԳՈՄՅԱՆ. «ՉԵՄ ԳՏԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴՈՒ, ՈՎ ԿԱՐՈՂ Է ԻՄ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎԵԼ» (ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔ)

Արխիվ 12-16

Ա. ԹՈՐԳՈՄՅԱՆ. «ՉԵՄ ԳՏԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴՈՒ, ՈՎ ԿԱՐՈՂ Է ԻՄ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎԵԼ» (ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔ)

 

Մոդել, դերասան ԱՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆՆ, ով «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն էր ու նկարահանվել էր բավական համարձակ տեսարաններում, այժմ` հանրության դատին է հանձնել իր ոչ պակաս համարձակ նոր ֆոտոշարքը: Այս, ինչպես նաեւ իր անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:


- Նախ անդրադառնանք Ձեր նոր ֆոտոշարքին. ինչպե՞ս ծնվեց գաղափարը եւ ովքե՞ր են մտահաղացման հեղինակները:

- Մտահաղացումն իմն էր, որը քննարկեցինք իմ լուսանկարիչ ընկեր Կարեն Հովհաննիսյանի հետ, եկանք ընդհանուր հայտարարի ու ստացանք այսպիսի ֆոտոշարք:

- Ֆոտոշարքում Դուք ուրախ, տխուր, սեքսուալ կերպարներում եք, բայց միմիայն սեւ ու սպիտակ գույների մեջ: Իսկ կյանքում ի՞նչ գույներ եք նախընտրում:

- Իմ կյանքն իսկապես գունավոր է ու ամեն օր նոր գույներ եմ ավելացնում եղածին, որպեսզի ձանձրալի չլինի: Այնպես որ, սիրում եմ կյանքը ու կյանքն էլ` ինձ:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Թե՛ «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմում, թե՛ նոր ֆոտոշարքում շատ համարձակ կերպարով եք ներկայացել հանրությանը: Պարզապես այդպես է ստացվո՞ւմ, թե՞ դա համահունչ է նաեւ Ձեր իրական կերպարին:

- Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ: Հետեւաբար, ամեն ինչ անում եմ, որ ինչքան էլ համարձակ լինի, բաց տեսարաններ լինեն կամ ֆոտոշարքեր, հանկարծ վուլգար չդիտվի այդ ամենը: Ըստ իս, պետք է լինեն որոշակի սահմաններ, որպեսզի ե՛ւ նայվող լինի, ե՛ւ քննադատությունների չարժանանանք:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Եթե լինեն այլ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, հետաքրքիր է` ո՞ր դերերից կհրաժարվեք ու ինչպիսի՞ ֆիլմերում եք Ձեզ տեսնում:

- Միանշանակ կհրաժարվեմ, այսպես ասած, «մասովկա» խաղալուց: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի ֆիլմերում եմ ինձ տեսնում, միանգամից ասեմ, որ բոլոր կերպարներն էլ հետաքրքիր են եւ յուրաքանչյուր կերպարի հետ կկարողանամ համակերպվել ու սիրուն մատուցել այն: Այսինքն` կարող է լինել մելոդրամա, սարսափ ֆիլմ կամ կատակերգություն, միայն թե չլինի «շաբլոն»` նույնատիպ:



 

- Թերեւս ինձ չեն ների Ձեր երկրպագուհիները, եթե չհարցնեմ` ազա՞տ է Արամ Թորգոմյանի սիրտը:

- Ազատ է սիրտս, որովհետեւ չեմ գտել այնպիսի մարդու, ով կարող է իմ բնավորությանը հարմարվել: Ունեմ բարդ բնավորություն, հին մտածելակերպ, որը մեր օրերում քիչ մարդիկ են հասկանում:



 

- Միգուցե ոչ թե հին, այլ հայկական ավանդական մտածելակե՞րպ ունեք:

- Ուղիղ նշանակետին էր:

- Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում` թե՛ որպես դերասան, թե՛ որպես մոդել:

- Դեռ շուտ է խոսել ծրագրերիս մասին, որովհետեւ չեմ սկսել իրագործել, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

- Ի վերջո, ո՞րն է սիրված լինելու ու, կարծես, հոլիվուդյան Ձեր կերպարի գաղտնիքը:

- Դեռ աշխատում եմ այդ ուղղությամբ ու չեմ պատրաստվում հիմա որեւէ բաղադրատոմս բացահայտել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ