Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է «Little Miss World-2015»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է «Little Miss World-2015»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

 

«Թոփ մոդել Հայաստան փրոդաքշն» ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթները: Ժյուրիի որոշմամբ եւ նաեւ սոցցանցում առավել քանակով ձայն հավաքած մասնակիցներից ընտրվեցին գլխավոր մրցանակակիրները, ովքեր հնարավորություն ստացան մասնակցելու «Little Miss World» հանրահայտ մրցույթին: «Իրավունքը» հետեւեց երգ ու պարով համեմված մրցույթի ողջ ընթացքին ու առիթ ունեցավ ժյուրիի մի քանի անդամներից հետաքրքրվել իրենց ընտրության մանրամասների մասին:

 

«ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԵՏ ԿՏԱՅԻ ՈՒ ՄԱՆՈՒԿ ՀԱՍԱԿԻՑ ԿՔԱՅԼԵԻ ՊՈԴԻՈՒՄՈՒՄ»


Նկարիչ-դիմահարդար, «Զարուհի» ամսագրի կողմից «Տարվա լավագույն մոդել» ճանաչված ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ` լինելով ժյուրիի կազմում, հիմնականում իր ընտրությունը կայացրել է հաշվի առնելով  փոքրիկների ճիշտ քայլելը, խարիզման, արտիստիկ հայացքը.

- Շատ կարեւոր է, թե որպես ապագա մոդել` ինչպես են մեր մանուկները դրսեւորում իրենց բեմում, որքանով են ազատ իրենց զգում հանդիսատեսի առաջ: Այսինքն` կարեւորել եմ այն, ինչը վերաբերում է պրոֆեսիոնալ մոդելին: Իհարկե, գեղեցկությունը նույնպես կարեւոր է, բայց առաջնահերթությունը տվել եմ  նշածս կետերին:

- Սարո՛, ի՞նչ կասեք մրցույթի արդյունքների մասին:

- Երեխաներն, իրոք, շատ լավ են պատրաստված, նույնիսկ ավելի քան սպասում էինք: Ամենակարեւորը` ազատ են բեմում, յուրահատուկ խարիզմա կա բոլորի մոտ: Եվ հաշվի առնելով, որ բոլորն էլ լավն են` դժվար աշխատանք էր սպասվում ժյուրիին, որպեսզի ընտրեինք լավագույններին:

- Ժյուրիի կազմում եղա՞ն հակասություններ այս կամ այն մասնակցի ընտրության հարցում:

- Հակասություններ, բնականաբար, լինում է, հատկապես, որ ժյուրիի անդամները բավականին շատ էին: Իհարկե, հնչեցին տարբեր կարծիքներ, ամեն մեկն ուներ իր ֆավորիտները: Մեծամասամբ համամիտ էի ժյուրիի մյուս անդամների հետ, թեպետ մեկ-երկու դեպք եղավ, որտեղ մեր ընտրություններն այդքան էլ չհամընկան:

- Որպես կայացած մոդել` հետաքրքիր է, թե Դուք մանուկ հասակում ունեցե՞լ եք նման մրցույթների մասնակցելու հնարավորություն:

- Ցավոք, ինքս չեմ ունեցել այդպիսի հնարավորություն, բայց մեծ հաճույքով ժամանակը հետ կտայի ու մանուկ հասակից կքայլեի պոդիումում:


«ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼ` ՉՆԵՂԱՑՆԵԼՈՎ ՈՉ ՄԵԿԻ»


Ժյուրիի կազմում էր նաեւ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգչուհի, «Ժողովրդական երգիչ 3» նախագծի մրցանակակիր ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախեւառաջ ընդգծեց, թե ինչ չափանիշներով է ընտրել «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների մասնակիցներից լավագույններին.

- Ուշադրություն եմ դարձրել մասնակիցների կեցվածքին, բեմական արտիստիզմին եւ թե ինչքանով են անկաշկանդ բեմում, որովհետեւ դա հետագայի համար շատ կարեւոր է:

-Ինչպե՞ս կգնահատեք երեխաների պատրաստվածությունն այս մրցույթին:

- Միանշանակ, կգնահատեմ գերազանց, անմիջապես նկատելի է, որ նրանց հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ: Բոլորին շատ հավանել եմ, իսկապես, կեցցեն փոքրիկները: Բայց, ցավոք, պետք է ընտրեինք մի քանի լավագույններին ու կարծում եմ` ճիշտ ընտրություն եմ կայացրել` չնեղացնելով ոչ մեկի: Չեմ ուզում, որ որեւէ փոքրիկ նեղանա, որովհետեւ բոլորին փայլուն ապագա է սպասվում, եւ ես սրտանց ցանկանում եմ, որ այդպես էլ լինի:

-Որքանո՞վ էր բարդ ժյուրիի համար որոշում կայացնելը:

- Հետաքրքիր է, որ հիմնականում բոլորս ընտրել էինք նույն մասնակիցներին եւ հիմնական կարծիքները համընկավ: Այնպես որ, հակասություններ շատ քիչ եղան:

- Ձեզ կրկին կտեսնե՞նք նմանատիպ մրցույթների ժյուրիի կազմում, թե՞ փոքրիկների ընտրության հարցում, այնուամենայնիվ, կդժվարանաք:

- Եթե նորից հրավեր լինի, ապա մեծ սիրով, քանի որ փոքրիկներին շատ եմ սիրում:

- Մրցույթին փոքրիկներին եւ նրանց ծնողներին յուրահատուկ անակնկալ մատուցեցիք Ձեր նոր երգի կատարմամբ: Այս ժանրում Ձեզ առաջին անգամ էինք տեսնում, այն կլինի՞ շարունակական:

- Կատարեցի «Երկիր իմ սուրբ» երգը, որի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերի հեղինակը` ամերիկահայ բանաստեղծ Կայլակը: Ինչ վերաբերում է նոր ժանրին, ապա այն կլինի շարունակական: Քանի որ մի քանի ժանրերում պրոֆեսիոնալ կրթություն եմ ստացել, կփորձեմ միաժամանակ հանրությանը ներկայացնել թե՛ ժողովրդական, թե՛ էստրադային երգեր, ինչպես նաեւ` հոգեւոր ու դասական: Շեշտեմ, որ ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժինը եւ գլխավոր նպատակս է` միմիայն ճաշակով ու բարձրակարգ լավ երգեր մատուցել հանդիսատեսին:


«ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ԿՈՂՄ ԵՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ»


Ի դեպ, կայացած մրցույթի, ինչպես նաեւ հայաստանյան մոդելային արվեստի զարգացման տենդենցների մասին զրուցեցինք նաեւ ժյուրիի անդամ, heqiat.am կայքէջի հիմնադիր տնօրեն, «Միսս Հայաստան 2001» ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ.

- Ամենահետաքրքիրն այն է, որ ժյուրիի ձայներն ու կարծիքները ընդհանուր առմամբ համընկան: Շատ ուրախ եմ, որ հենց այն աղջիկներին ու տղաներին, որոնց ես էի ձայն տվել, փաստորեն, ընտրվեցին: Այս մրցույթը շատ եմ գնահատում, որովհետեւ Հայաստանի համար պրոֆեսիոնալ մակարդակով էր կազմակերպված: Մասնակից երեխաները բազմաթիվ բարդույթներ են հաղթահարում, էլ չեմ ասում, որ կհասնեն ինչ-որ հետաքրքիր բարձունքների: Եվ դա էլ մի կողմ դրած` սա իրենց համար շատ լավ հիշողություն է` ողջ կյանքի ընթացքում:
- Կարո՞ղ ենք ասել, որ սրանով հիմք է դրվում է, որպեսզի, վերջիվերջո, Հայաստանում մոդելային արվեստը կայանա:
- Իհարկե, որովհետեւ հիմա շատ քիչ են նոր սերնդի մոդելները, ովքեր էլ կան` գրեթե իմ սերնդակիցներն են: Իսկապես, երբ նայում եմ մեծ ցուցադրությունները հիմնականում բոլորն այն մոդելներն են, որոնք դեռ իմ ժամանակ էին մոդել, ինչի համար ցավում եմ:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված ոլորտի այսպիսի ճգնաժամը:
- Որովհետեւ շատ չեն պրոֆեսիոնալ մոտեցումները, ցուցադրությունները: Թվում է` պոդիումում քայլելը շատ հեշտ բան է, բայց` ոչ: Պետք է մեծ աշխատանք տարվի, կարեւոր է նաեւ դպրոցը: Մեր մոդելները բացի մրցույթներից, պետք է անցնեն դպրոց` կեցվածքի դասընթացներ, բեմական արվեստ, նույնիսկ պարային էլեմենտներ պետք է սովորեն: Այնպես որ, կարծում եմ` այս մրցույթը շատ լավ հիմք է,  ես երկու ձեռքով կողմ եմ նմանատիպ նախագծերին:


ՈՎՔԵՐ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ


Եվ այսպես` ժյուրիի, միեւնույն ժամանակ, ե՛ւ բարդ, ե՛ւ հեշտ ընտրության արդյունքում Երեւանը ներկայացնող կրտսեր տարիքային խմբում գլխավոր մրցանակների արժանացան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՆԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ, միջին տարիքային խմբում` ԷՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ԱՆՆԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: Իսկ Չարենցավան քաղաքը ներկայացնող մասնակիցներից գլխավոր մրցանակների արժանացան ԱՌՆՈ ՏՐԴԱՏՈՎԸ, ԴՈՆԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը բաժին հասավ Երեւան քաղաքը ներկայաղնող ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Չմոռանանք նշել, որ «Թոփ ֆոտոմոդել Երեւան» եւ «Թոփ ֆոտոմոդել Չարենցավան» հատուկ անվանակարգերում հաղթողները որոշվեց սոցցանցային քվեարկության ամփոփման արդյունքում: ՆԱՏԱԼԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ դարձավ «Թոփ ֆոտոմոդել Երեւան» անվանակարգի հաղթողը, իսկ «Թոփ ֆոտոմոդել Չարենցավան» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՄԱՆԵ ՕՐՈՒՋՅԱՆԸ:

Հավելենք, որ  ժյուրիի կազմում էին նաեւ «Թոփ մոդել Հայաստան փրոդաքշն» ազգային ասոցիացիայի գործադիր  տնօրեն, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, «Թոփ մոդել Հայաստան փրոդաքշնի» գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, տաղանդավոր լուսանկարիչ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ, մանկական գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն ՍՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Իսկ մեզ մնում է շնորհավորել փոքրիկներին եւ հատկապես նրանց, ովքեր աշնանը կներկայացնեն Հայաստանը «Little Miss World» մրցույթում, որի ազգային տնօրենը Հայաստանում հետայսու «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, ինչի մասին «Իրավունքին» տեղեկացրեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված