ՀՐԱԺԱՐԱԿԱՆ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ. ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արխիվ 12-16ՀՐԱԺԱՐԱԿԱՆ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ. ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
«Իրավունք»-ին հայտնի դարձավ, որ միջազգային գրոսմայստեր, հայ շախմատիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատարի` ֆիզկուլտուրայի եւ սպորտի գծով խորհրդական Ռաֆայել Վահանյանը հրաժարական է տվել: Հովհաննես Թոքմաջյանը, ով կպաշտոնավարի մինչ հունիսի 25-ը, ընդունել է Վահանյանի հրաժարականը:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ, որոնց արդյունքներով ռեկտոր դարձավ դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
