Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՇԽԱՐՀԻ ԱՆԻՄԱՏՈՐՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻ ԱՆԻՄԱՏՈՐՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ


Ֆրանսիական Անսի քաղաքում ընթանում է անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր երկրերի անիմատորները ներկայացնում են իրենց աշխատանքները, մասնակցում ֆորումների, փորձում գտնել գործընկերներ՝ առաջիկայում համագործակցելու համար: Փառատոնին զուգահեռ անցկացվում է նաեւ կինոշուկա:

Հայաստանի անիմատորների մասնակցությունը միջազգային այս հեղինակավոր փառատոնին դեռ առկախ է: «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիան նույնպես չի մասնակցում փառատոնին:

Ի դեպ, Ազգային կինոկենտրոնը մտադրություն ունի մասնակցել փառատոնի կինոշուկային:

Նշենք, որ փառատոնը շարունակվելու է մինչեւ հունիսի 20-ը: «Անսին» աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է: Այն ստեղծվել է, որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից: «Անսի»- ում հաղթելն իրավունք է տալիս ներկայացնել ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը:


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ